Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
HR ոլորտ

Job.am-ի նոր AI օգնականը․ հավաքագրման ձեր լավագույն «գործընկերոջ» առավելությունները

02.12.2023 | 8154 դիտում

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. դուք թափուր հաստիքների մասին հայտարարություններ եք տեղադրել և ստացել բազմաթիվ դիմումներ։ Հարյուրավոր ռեզյումեներ, որոնք պետք է նայեք, վերլուծեք, գնահատեք թեկնածուների փորձի, գիտելիքների և հմտությունների համապատասխանության աստիճանը ձեր պահանջներին։

 

Որպես փորձառու մասնագետ՝ դուք բազմիցս իրականացրել եք այս գործընթացը և ձեզ համար նորություն չեն ո՛չ բազմաթիվ թեկնածուների մեջ լավագույններին բաց թողնելու մարտահրավերները, ո՛չ շորթլիստ կազմելու ժամանակատար գործընթացը և ո՛չ էլ ընտրված թեկնածուների համար հարցազրույցի օր և ժամ նշանակելու և հրավերի մասին նրանց իրազեկելու, թվում է, թե պարզ, սակայն ժամանակ և ջանքեր պահանջող գործընթացները։

 

 

Job.am-ը միշտ փորձել է ավտոմատացման միջոցով լուծել ժամանակատար խնդիրներն՝ ապահովելով արդյունավետություն և արագություն։ Վերջերս հարթակի հիմնադիրը ներկայացրեց այն նորարարությունները, որոնք կոչված են աջակցելու մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների աշխատանքին։ Հավատարիմ մնալով նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով առկա համակարգերը կատարելագործելու իր առաքելությանը` Job.am-ն այսօր ներկայանում է ավելի շատ առավելություններ ունեցող մի գործիքով։

 

Դե ինչ, եկեք միասին պարզենք հարթակի արհեստական բանականությամբ օժտված գործիքի ընձեռած հնարավորությունները։

 

 

Արագ և արդյունավետ` խնայելով ժամանակ և ռեսուրսներ

Մեր գործընկերները, ովքեր օգտվում են հարթակից, արդեն իսկ գիտեն ներկայումս առկա գործիքակազմի առավելությունների մասին և կիրառում են դրանք՝ իրենց աշխատանքն ավելի արդյունավետ կատարելու նպատակով։ Այսօր, սակայն, հարթակը ներկայացնում է նոր գործիքակազմ։ Այսպիսով, ի՞նչ գործառույթներ են իրականացնում այդ համակարգերը։

 

Ձեր փորձից համոզված կլինեք, թե որքան հաճախ են հաստիքի համար դիմում մասնագետներ, ովքեր քիչ են համապատասխանում ձեր պահանջներին։ Նման թեկնածուների ռեզյումեները դիտարկելը կարող է ժամանակատար և անարդյունավետ լինել. չէ՞ որ դուք այդպես էլ չեք գտնում նրանց շարքում այն մասնագետին, ով ձեզ հարկավոր է։ 

 

Այստեղ է, որ Job.am-ի  AI օգնականը կարող է օգտակար լինել։ Այն ձեր փոխարեն կդիտարկի ստացված հարյուրավոր ռեզյումեներից յուրաքանչյուրը` թույլ տալով, որ կենտրոնացնեք ձեր ուշադրությունը այն թեկնածուների վրա, ովքեր առավելագույնս համապատասխանում են հաստիքի պահանջներին։

 

 

Առանձնացնել թեկնածուներին, գնահատել այս կամ այն հաստիքի համար նրանց համապատասխանության աստիճանը, հրավիրել հարցազրույցի. այս ամենը կարելի է իրականացնել մեր հարթակի օգնությամբ` ամենակարճ ժամանակահատվածում` խնայելով ժամանակ և մարդկային ռեսուրսներ։ 

 

Սակայն սա դեռ ամենը չէ։ Փոփոխությունները և բարելավումները, ավելի արդյունավետ գործիքներ մշակելը տարիների ընթացքում դարձել են Job.am-ի համար աշխատանքային հիմնական սկզբունքներից մեկը։ Այդ է պատճառը, որ ավելի արդյունավետ մեխանիզմների փնտրտուքն այս անգամ հանգեցրեց մի նոր հնարավորության ներդրման, որի շնորհիվ գործատուն կամ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները կարող են արհեստական բանականությամբ օժտված գործիքի միջոցով ստեղծել մի քանի «օգնականներ»` ըստ իրենց նախընտրած չափանիշների։ 

 

Այդ օգնականները կգնահատեն թեկնածուներին` համաձայն այն չափորոշիչների, որոնք դուք կընտրեք. դրանք կարող են լինել աշխատանքային փորձը, կրթությունը, հմտությունները և լեզուների իմացությունը։

 

 

Միայն պատկերացրեք, եթե պետք է ծախսեք երկար ժամանակ` պարզելու համար, թե որ թեկնածուն ինչ չափանիշով է համապատասխանում հաստիքին, այժմ դա ձեր փոխարեն կանի մեր համակարգը` հնարավորություն տալով հստակ տվյալների հիման վրա որոշումներ կայացնել։

 

Այսպիսով, յուրաքանչյուր օգնական ունենալու է իր այսպես կոչված, «բնավորության գծերը», որոնք որոշում եք դուք։ Յուրաքանչյուր օգնական գնահատելու է թեկնածուին` աշխատանքի համար կարևորագույն չափանիշների համաձայն և տալու վերջնական գնահատական թեկնածուին` հիմնված բոլոր բաղադրիչների գնահատականների համագումարի վրա։

 

Դե, ինչ ձեզ միայն մնում է հաստիքով պայմանավորված ընտրել օգնականին, որն էլ կանի մնացած աշխատանքը։

 

 

Երբ և ինչպես կարելի է օգտվել այս գործիքից

Job.am-ի AI օգնականների համակարգը ներկայումս թեստավորման փուլում է։ Մեր թիմն աշխատում է այն հղկելու ուղղությամբ` ստանալով առաջին կարծիքները գործիքը կիրառող մասնագետների կողմից։ Եթե դուք ցանկանում եք օգտվել այս նորարարությունից, ապա անցեք հղումով և լրացրեք հայտը, որպեսզի ստանաք այն օգտագործելու հնարավորությունը, երբ այն լիովին պատրաստ կլինի։

 

Տեխնոլոգիական առաջընթացը թելադրում է իր կանոնները, իսկ նորագույն գործիքների կիրառումն օգնում է ոչ միայն առօրյա աշխատանքում այլև մրցակցային աշխատաշուկայում հաջողությամբ գործունեություն ծավալելու գործում։ Եղեք առաջիններից մեկը, ով կօգտագործի հարթակի նոր գործիքակազմը՝ խնայելով ժամանակ և հեշտացնելով աշխատանքը։

 

Կհետաքրքրեն նաև