Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
HR ոլորտ

Ինչպե՞ս գտնել կատարյալ աշխատակիցներ

17.06.2020 | 2864 դիտում

Լավ աշխատակիցներ գտնելու համար պետք է ունենալ հստակ ռազմավարություն։ Սկզբի համար պետք է հասկանալ, որ գործատուն և թեկանծուն տարբեր բաներ են ցանկանում։ Գործատուն առաջնահերթ է համարում կայունությունը, իսկ թեկնածուի համար կարևոր է աշխատավարձը։ Եթե գործատուն համապատասխան հետազոտությունների միջոցով չի հետևում աշխատաշուկայի փոփոխություններին, ուրեմն կորցնում է լավ աշխատակիցներ գտնելու հնարավորությունը։ 

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել աշխատակիցներ փնտրելու ռազմավարություն կազմելու և այն մշտապես կատարելագործելու համար։

Պարզե՛ք, թե ինչ է պետք աշխատանք փնտրող մարդկանց

Ըստ Randstad Employer Brand Research-ի հետազոտությունների՝ աշխատանք փնտրողների համար մեծ գրավչություն ունեն հետևյալ գործոնները․

1․ Արժանի աշխատավարձ
2․ Ֆինանսական կայունություն
3․ Հետաքրքիր աշխատանք

Միևնույն ժամանակ, գործատուները գրավիչ եռյակը մի փոքր այլ կերպ են պատկերացնում․

1․ Ֆինանսական կայունություն
2․ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառություն
3․ Լավ վարկանիշ

Շատ են տարբերությունները․ թեկնածուների համար կարևոր են սոցիալական փաթեթները, իսկ գործատուները դրան արժանի ուշադրություն չեն դարձնում։ Մի խոսքով՝ ակնհայտ են առաջնահերթությունների տարբերությունները։

Սա առաջին քայլն է լավ աշխատակիցների ներգրավման ռազմավարության մեջ։ Գործատուն պետք է կարողանա առաջարկել այն, ինչի կարիքն ունեն աշխատակիցները։

Հաշվի՛ առեք տարիքային առանձնահատությունները

Տարբեր սերնդի աշխատակիցներ տարբեր կարծիքի են լավ գործատուի և լավ աշխատանքի մասին։ Randstad Employer Brand Research-ի հետազոտության համաձայն՝ 55-64 տարեկան աշխատակիցների 21%-ի համար կարևոր է կազմակերպության ուժեղ ղեկավարությունը։ Այս սերունդը տեսել է ԽՍՀՄ փլուզում, տնտեսական վայրիվերումներ և ձգտում է կարգապահության և կայունության։

18-24 տարեկան աշխատակիցների 56%-ի համար առաջնային է կարիերայի աճի հնարավորությունը, իսկ 25-34 տարեկանների 43%-ը նախընտրում է աշխատանքային հաճելի միջավայր։ 35-54 տարեկան աշխատակիցների համար մեծ նշանակություն ունի աշխատանքի արժանի վճարումը։

Այս տվյալները կարող են օգտակար լինել, երբ կապ հաստատվի գործատու-թեկնածուի միջև։ Գործատուն տեղյակ է, թե ինչն է կարևոր պոտենցիալ աշխատակցի համար և որոշում է համապատասխան ինչ կարող է առաջարկել։

Ուշադրություն դարձրե՛ք սոցիալական ցանցերին

Թեկնածուների 62%-ը, մինչև CV ուղարկելը, կազմակերպության մասին տեղեկատվություն է փնտրում սոցիալական ցանցերում։ Եվ այս հանգամանքը պետք չէ արհամարհել։ Թեկնածուները փնտրում են տեղեկատվություն բոլոր սոցիալական ցանցերում, կարդում են կազմակերպության մասին հոդվածներ, ռեվյուներ։ Որքան վատ են բացասական կոնտեքստով արձագանքները, նույնքան վատ են լռությունը, ընկերության արժեքների ու սոցիալական ցանցերում կերպարի անհամապատասխանությունը։

Հաշվի՛ առեք պահը

Ռազմավարությունը չի կարող աշխատել առանց փոփոխությունների՝ հավետ։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել հանրային տրամադրություններին, երկրում տիրող իրավիճակներին։ Եթե երկրում լարված իրավիճակ է, պետք է վերանայել խանդավառ գրառումներն այն մասին, որ Ձեզ նոր աշխատակից է պետք։ Ներկա իրավիճակում գործատուն պետք է խոսի հեռավար աշխատանքի հնարավորության, առողջապահական փաթեթների մասին՝ որպես առավելություն։

Գնահատե՛ք ինքներդ Ձեզ

Սեփական արժանիքներն ու հնարավորությունները ճիշտ գնահատել պետք է կարողանան երկու կողմն էլ։ Աշխատանք փնտրողները պետք է ճիշտ գնահատեն սեփական գիտելիքներն ու հմտությունները, իսկ գործատուները՝ իրենց առաջարկները, ներուժը, պայմանները։ Ըստ Randstad Employer Brand Research-ի՝ աշխատանք փնտրողների 30%-ը ցանկանում է աշխատել միջազգային ընկերություններում, 13%-ը՝ պետական սեկտորում և ՀԿ-ներում, իսկ 12%-ը՝ փոքր և միջին բիզնեսում։ Ամենաքիչ գրավչությունն ունեն ստարտափները՝ կապված անկայունության, փորձի պակասի, սկսնակ լինելու հետ։

Ռազմավարությունն օգնում է գործատուներին ներգրավել որակյալ և համապատասխան կադրեր՝ նվազագույնի հասցնելով թյուրըմբռնումները։

Կհետաքրքրեն նաև