Վերջին թարմացում. 08 նոյեմբերի, 2018
Դիտարկչի (browser) cookie-ն դա փոքր տվյալ է, որ վեբ կայքերը պահպանում են Ձեր համակարգչում: Քանի որ համացանցը հիշողություն չունի, կայքերը cookie-ն օգտագործում են որպեսզի հիշեն, որ Դուք նախկինում այցելել եք տվյալ կայք կամ որոշ կայքերի դեպքում, որ արդեն մուտք եք գործել։ Կայքն ունի անհրաժեշտություն ինքն իրեն հիշեցնելու, որ Դուք նախկինում այցելել եք, և հենց դրա համար են օգտագործվում cookie-ները:
Կարևոր է նշել, որ cookie-ները հատուկ են կայքին: Մի կայքի կողմից ստեղծված cookie-ները անհասանելի են այլ կայքում: (Կարդացեք Same-origin policy Վիքիպեդիայում):
job.am- ը պահպանում է cookie- ն, երբ Դուք առաջին անգամ այցելում եք կայք` աշխատաշրջան (session) ստեղծելու նպատակով: Աշխատաշրջանը այցելության պես մի բան է. Դուք այցելում եք կայք, դիտում եք որոշ էջեր և հեռանում: Դա աշխատաշրջանն է: «Աշխատաշրջանի cookie»-ները պահպանվում են միայն Ձեր աշխատաշրջանի տևողության համար և թույլ են տալիս կայքին պահպանել այնպիսի տեղեկություններ, ինչպիսին է օրինակ, որ դուք հաջողությամբ մուտք եք գործել կայք (և Ձեզ անհրաժեշտ չէ մուտք կատարել յուրաքանչյուր էջի դիտման համար) Ձեր կողմից ընտրված կարգավորումներով:
Այլ cookie- ները պահպանվում են ավելի երկար ժամանակ (որոշ դեպքերում ավելի քան մեկ տարի) և օգտագործվում են կայքի հարմարեցման համար որոշ դեպքերում ազատելով մուտք կատարելու անհրաժեշտությունից:
Մենք օգտագործում ենք վերլուծական ծառայություններ, ինչպիսիք են Google Analytics-ը, հասկանալու, թե ինչպես են օգտագործվում մեր ծառայությունները, ինչն էլ, իր հերթին, թույլ է տալիս բարելավել մեր կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը: Մենք չենք տրամադրում Ձեր ինքնությունը բացահայտող տվյալներ մեր հաճախորդներին կամ երրորդ կողմերին: Այնուամենայնիվ, մենք կարող ենք տրամադրել համախառն, ոչ անհատական տվյալներ, ինչպիսիք են ընդհանուր էջի դիտումը կամ այցելությունների քանակը:
Ոչ այդքան շատ: Ձեզանից ստացված տվյալները սովորաբար հավաքվում են Ձեր իսկ կողմից ուղարկված վեբ-ձևի միջոցով: Հիշեք, որ cookie- ները ստեղծվում են վեբկայքի կողմից. դրանք կարող են պարունակել միայն այն տվյալները, որոնք կայքն արդեն իսկ ունի: Այնուամենայնիվ, cookie- ները թույլ են տալիս, որ տվյալները փոխկապակցվեն. երբ Դուք այցելում եք կայք, մենք ստեղծում ենք cookie, և հաջորդ անգամ, երբ Դուք կրկին այցելում եք կայք՝ մենք տեսնում ենք պահված cookie- ները և հասկանում, որ դա կրկին Դուք եք:
Ցավոք cookie- ների արգելափակումով Դուք չեք կարողանա մուտք գործել և չեք կարողանա օգտվել դրա հնարավորություններից: Cookie- ները անջատելու համար ընտրեք համապատասխան կարգավորումը՝ Ձեր դիտարկչի կարգավորումներում։
Եթե ունեք հարցեր, մեկնաբանություններ կամ մտահոգություններ տվյալ քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ info@job.am էլ. հասցեով: