Հայտարարություն տեղադրելու համար անհրաժեշտ է գրանցվել որպես ընկերություն: Գրանցվելուց անմիջապես հետո դուք կստանաք էլեկտրոնաին նամակ որի միջոցով կկարողանաք ակտիվացնել ձեր հաշիվը` մուտք գործել կայք և տեղադրել հայտարարություններ:
Հայտարարությունները վերանայվում են մեր աշխատակցի կողմից, ապա հաստատվում կամ մերժվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարությունը կայքում մնում է հրապարակված` հաստատվելուց հետո 30 օր:
Հայտարարություն կարելի է տեղադրել միայն հայերեն կամ անգլերեն լեզվով:
Տես` Ուղեցույց:
Դուք չեք կարող խմբագրել հայտարարությունը այն Job.am-ի կողմից հաստատվելուց և կայքի վրա հրապարակվելուց հետո: Հայտարարություններում ցանկացած փոփոխություն անելու համար խնդրում ենք դիմել մեզ info@job.am հասցեով:
Ռեզյումե / պրոֆայլ ստեղծելու համար ձեզ անհրաժեշտ է գրանցվել որպես թեկնածու:Գրանցվելուց անմիջապես հետո դուք կստանաք էլեկտրոնաին նամակ որի միջոցով կկարողանաք ակտիվացնել ձեր հաշիվը` մուտք գործել կայք և ստեղծել ձեր ռեզյումեն` սեղմելով Պրոֆայլ հղումը վերևի աջ անկյունում:
Ռեզյումեն խմբագրելու համար, մուտք գործեք ձեր հաշիվ, անցեք Պրոֆայլ բաժին և սեղմեք Խմբագրել Իմ Ռեզյումեն: Չմոռանա՛ք պահպանել կատարված փոփոխությունները, սեղմելով Պահպանել կոճակը:
Ձեր ռեզյումեն տեսանելի կլինի միայն կայքում գրանցված գործատուներին:
Մուտք գործեք Ձեր էջ, ապա կարգավորումներ, Ջնջել Էջը հատվածում սեղմեք Ջնջել կոճակը: