Սև ուրբաթ՝ Գնումների ամենասպասված օրը
Այլևս գեղեցիկ ու սպասված ավանդույթը ունի շատ հետաքրքիր պատմություն,սկսենք հենց տոնի հայրենիքից՝ ԱՄՆ👇
🌚Սև ուրբաթին նախորդում է մեզ արդեն ֆիլմերից հայտնի Գոհունակության օրը՝ որը համախմբում է ընտանիքի անդամներին, նպատակ հետապնդելով շնորհակալություն հայտնել բոլորին՝ անցած տարվա բարիքների և օրհնությունների համար:😍
🚶♂️Դե, հաջորդ օրն էլ, դրական լիցքերով պատրաստվում են տարվա ամենամեծ զեղչերի մեկնարկին, որ բացառիկ հնարավորություն է ընձեռում ընտրել նվերներ Ամանորի համար, գնելու այն ամենն, ինչ երկար ժամանակ է ցանկանում են գնել:
Ինչպես տեղացիներն են նշում՝ լիքը ստամոքսով սպառում են նախօրեի կալորիաները խանութներում՝ մարզարահի փոխարեն: 🔥
🌚Սև ուրբաթի պատմությունը սկսվում է դեռևս 1930-ական թվականներից, երբ առևտրականներն այն գործածեցին Դեպրեսիայից /ճգնաժամից/ հետո (1929) տնտեսությունը աշխուժացնելու և նոր զարկ տալու համար:
🔎Որոշ պատմաբաններ պնդում են, որ այդ օրը կոչվում է «սև», քանի որ դա թանաքի գույնն է, որը առևտրականներն օգտագործում էին իրենց շահույթը գրանցելու համար (այնինչ կարմիր թանաքով կորուստներն էին արձանագրում):
🔎Մյուսները վստահեցնում են, որ Սև ուրբաթ արտահայտությունը առաջացել է 1996-ին. անվանման հեղինակները ոստիկաններն են. վերջիններս օրն այդպես են կոչել՝ ի նշան Գոհունակության օրվան հաջորդող խցանումների, իսկ հետո այն սկսել է ասոցացվել մեծ զեղչերի հետ:
🎉Հետաքրքիր օր՝ հետաքրքիր փաստեր
Դե ինչ, պատրաստվու՞մ եք այսօր գնումներ անել ու նկատե՞լ եք արդյոք իրական զեղչեր
Կհետաքրքրեն նաև