Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչպես վերագտնել մոտիվացիան․ գործնական խորհուրդներ

11.04.2024 | 2215 դիտում

Երբեմն լինում են օրեր, երբ դժվար է թվում աշխատավայրում որոշակի նպատակների հասնելը: Այս ընթացքում է, որ ինքներդ ձեզ մոտիվացնելու ունակությունն օգնում է առաջ շարժվել և հաջողությամբ ավարտին հասցնել բոլոր գործերը։ Ինքնամոտիվացիան օգնում է ոչ միայն առօրյա աշխատանքային պարտականությունների կատարման մեջ, այլև ժամանակի ընթացքում վերածվելով սովորության՝ ձեր առջև բացում է ինքնակատարելագործվելու և մասնագիտական ու անձնական աճի նոր հեռանկարներ։

 

Այսպիսով, ինչպես վերագտնել մոտիվացիան աշխատավայրում և շարունակել արդյունավետ աշխատել․ այս մասին է մեր այսօրվա բլոգը։ 

 

 

Ձեր առջև նպատակներ դրեք

Ինքներդ ձեզ մոտիվացնելու համար կարող եք թվարկել, թե ինչի եք ակնկալում հասնել: Սա օգնում է ձեզ զարգացնել ինքնակառավարման հմտությունները: Ուղղակի թվարկեք այն բոլոր նպատակները, որոնց ցանկանում եք հասնել: Սկսեք ձեր աշխատանքային նպատակներից և ցանկության դեպքում ավելացրեք անձնականները:

 

Այս նպատակները կարող են լինել մեծ կամ փոքր: Եթե խոսքը ավելի մեծ նպատակների մասին է, ապա կարող եք բաժանել փոքր մասերի կամ առաջադրանքների, որպեսզի դրանք ավելի քիչ վախեցնող և հեշտությամբ հասանելի թվան: Որոշ նպատակներ, որոնք դուք դնում եք ձեր առջև, կարող են բարդ լինել, իսկ մյուսները կարող են ավելի հեշտ իրագործվել: Ավելի փոքր նպատակների հասնելը մոտիվացնող կլինի և կարող է դրդել ձեզ իրականացնել նաև ավելի մեծերը:

 

 

Յուրաքանչյուր նպատակին հասնելու համար գործողությունների պլան մշակեք

Նպատակներ դնելուց հետո յուրաքանչյուրն ավարտելու համար պլան մշակեք: Դա անելու համար ժամանակացույց կամ անելիքների ցանկ (to do list) կազմեք։ Կարող եք նաև ներբեռնել համապատասխան հավելված, որում կնշեք յուրաքանչյուր նպատակին հասնելու համար ձեր նախատեսած ժամանակահատվածը։ Միացրեք հավելվածի հիշեցումների գործառույթը, որպեսզի չմոռանաք պարբերաբար անդրադառնալ ձեր գործողությունների պլանին։ 

 

Եթե յուրաքանչյուր նպատակ չի իրականացվում այնպես, ինչպես նախատեսել էիք, մի հուսահատվեք և փոխարենը շարունակեք ջանքեր գործադրել՝ հասնելու համար մյուս նպատակներին: Դուք կարող եք նաև չիրագործված նպատակների համար նոր վերջնաժամկետներ սահմանել։

 

 

Պարգևատրեք ինքներդ ձեզ

Որոշակի նպատակ իրագործելուց հետո պարգևատրեք ինքներդ ձեզ: Օրինակ, եթե դուք ունեք երեք աշխատանքային առաջադրանքներ, որոնք մի կողմ եք դրել, կարող եք ինքներդ ձեզ համար պարգևատրում մտածել, եթե դրանք կատարեք։ Օրինակ, որոշեք ձեզ համար հետևյալը․ «Եթե ես ավարտեմ այս երեք առաջադրանքները մինչև օրվա վերջ, կգնամ դիտելու մի ֆիլմ, որին անհամբեր սպասում էի, եթե չանեմ, կմնամ տանը և կշարունակեմ աշխատել»:

 

Պարգևատրելով ինքներդ ձեզ՝ դուք կդրդեք ձեզ շարունակել ժամանակին կատարել անելիքները՝ ավելի շատ պարգևներ ստանալու համար:

 

Շրջապատեք ձեզ մոտիվացված մարդկանցով

Մոտիվացիան կարող է վարակիչ լինել, և ուրիշների հաջող փորձը կարող է խրախուսել ձեզ՝ սեփական նպատակներին հասնելու գործում։ Գործընկերները կարող են մոտիվացնել ձեզ, երբ դրա կարիքն ունենաք, և դուք ինքներդ կարող եք նրանց աջակցել, երբ վերջիններիս մոտ մոտիվացիայի անկում լինի։

 

 

Վարեք առողջ ապրելակերպ

Մոտիվացիան թելադրվում է ուղեղի կողմից, հետևաբար և՛ ձեր միտքը, և՛ մարմինը, պետք է լավ վիճակում լինեն, որպեսզի շարունակեն օգնել մոտիվացնել ինքներդ ձեզ: Հետևաբար, վարեք առողջ ապրելակերպ: Փորձեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ մարզվել։ Օգտագործեք սննդարար մթերքներ, օրինակ՝ մրգեր և բանջարեղեն: Մի անտեսեք առողջ քունը և քնեք օրական առնվազն 8 ժամ։ Աշխատանքի ընթացքում հաճախ կարճ ընդմիջումներ արեք, որպեսզի կարողանաք թարմ ուժերով վերադառնալ գործերին։ Եվ իհարկե, պահպանեք աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը:

 

Դրական մտածելը դարձրեք սովորություն

Կարևոր է հիշել, որ հաջողության սկիզբը դրական տրամադրվածության մեջ է: Սխալներն ուղղվում են և կարող են օգնել ձեզ կատարելագործվել: Եթե ինչ-որ մեկը քննադատում է ձեր աշխատանքը, ընդունեք դա որպես կառուցողական արձագանք և թույլ տվեք, որ այն ձեզ ավելի ուժեղ դարձնի: Իսկ հարցին, թե ինչպես ընդունել քննադատությունն աշխատավայրում, ավելի մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ բլոգներից մեկում։ Դրական մտածելն օգնում է ձեզ մոտիվացված մնալ, արդյունավետ աշխատել և հասնել հնարավոր լավագույն արդյունքներին։

 

Կհետաքրքրեն նաև