Ավելի հզոր HR․ Job.am-ի հիմնադիրը ելույթ կունենա ոլորտի ամենասպասված միջոցառմանը
Job.am-ը՝ HR ոլորտի միջոցառման հովանավոր
Մեր հարթակն իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել է երկու հիմնական նպատակով՝ մի կողմից աջակցել աշխատանք փնտրողներին բացահայտել իրենց հետաքրքրող հնարավորությունները և մյուս կողմից գործատուների համար ապահովել հավաքագրման գործընթացի առավելագույն արդյունավետություն։
Հավասարապես կարևորելով աշխատանքն այս երկու ուղղություններով` այս անգամ մեր հարթակը գործընկերն է մի միջոցառման, որի ընթացքում HR ոլորտի մի շարք մասնագետներ կհամախմբվեն և կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով՝ կապված ոլորտի ամենաարդիական հարցերի, հնարավորությունների ու մարտահրավերների, խնդիրների և զարգացման միտումների հետ։ Խոսքը The Voice of HR հարթակի նախաձեռնած և The Code of Upskilling New Times խորագիրը կրող միջոցառման մասին է։
Առաջատար տեխնոլոգիաները՝ HR մասնագետների օգնականներ․ ինչ է ներկայացնելու Job.am-ի հիմնադիրը
Միջոցառմանը, ի թիվս այլ խոսնակների, հանդես կգա նաև Job.am-ի հիմնադիր Լևոն Նալբանդյանը։ Կիսվելով հարթակի բազմամյա փորձով և անդրադառնալով HR ոլորտի զարգացման գործում առաջատար տեխնոլոգիաների դերին՝ նա կներկայացնի, թե ինչպես են Job.am-ի արհեստական բանականությամբ օժտված գործիքները հեշտացնում ՄՌԿ մասնագետների աշխատանքը։
Հարթակից օգտվող մեր գործընկերներն անշուշտ արդեն իսկ ծանոթ են Job.am-ի AI օգնականների աշխատանքին։ Թեկնածուների որոնման, ֆիլտրացիայի և նրանց հմտությունների ու փորձի համապատասխանության գնահատման գործառույթներին, սակայն, նորերն են ավելացել` որպես արդյունք AI օգնականների կատարելագործման ուղղությամբ վերջերս տարված աշխատանքների։ Ներկայումս այս նոր գործիքը, որն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում ՄՌԿ մասնագետներին, շարունակ հղկվում և կատարելագործվում է։ Իսկ թե ինչ գործիքի մասին է խոսքը, կներկայացնի հարթակի հիմնադիրը` իր ելույթում։
5 պատճառ՝ The Code of Upskilling New Times միջոցառմանը մասնակցելու համար
Բովանդակային առումով հարուստ և բազմազան այս միջոցառմանը մասնակցելու պատճառները շատ են, սակայն անդրադառնանք դրանցից միայն մի քանիսին։
Ոլորտում հարուստ փորձ ունեցող մասնագետներին լսելու հնարավորություն։ Մասնակիցները փորձառու մասնագետներից գիտելիքներ ձեռք բերելու եզակի հնարավորություն կունենան։ Բանախոսները կիսվելու են իրենց հարուստ փորձով՝ ներկայացնելով արդիական օրինակներ և մարտահրավերների հաղթահարման գործուն քայլեր, որոնք հենց իրենք են կիրառել։ Նրանք կկիսվեն նաև իրենց հաջողության պատմություններով և կարիերայի ընթացքում քաղած այն արժեքավոր դասերով, որոնք այսօր ձեզ համար կարող են ուղենիշ լինել:
Ted Talk ձևաչափով անցկացվելիք միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները մասնակիցներին կօգնեն բացահայտել ՄՌԿ-ում արդյունավետ գործունեություն ծավալելու ավելի լայն հեռանկարներ։
Ոլորտում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունների բացահայտում։ Ժամանակակից կյանքի գրեթե բոլոր բնագավառներում փոփոխությունները դարձել են անխուսափելի։ Միջոցառման բանախոսները կանդրադառնան նաև այն հմտություններին, որոնք այսօր արդիական են ոլորտում և առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում։
Միջոցառման յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի իր համար բացահայտելու և ուսումնասիրելու անձնական և մասնագիտական զարգացման ուղիները, որոնք տանում են աճի՝ HR ոլորտում:
Օգտակար ծանոթություններ և նոր գործընկերների հետ կապերի հաստատում։ Մասնագիտական ցանցի ընդլայնման և գործընկերների հետ սեփական պատկերացումներով կիսվելու հնարավորություններ ստեղծելը այս միջոցառման հիմնական նպատակներից մեկն է։
Դուք կկարողանաք ծանոթանալ և բովանդակալից կապեր հաստատել նոր գործընկերների հետ։ Այս կապերը կարող են անգնահատելի լինել մասնագիտական աճի տեսանկյունից: Միջոցառումը հարթակ կհանդիսանա ոլորտի մասնագետների փորձի և գաղափարների փոխանակման համար, որոնք հետագայում գուցե դառնան նոր, համատեղ նախագծերի և համագործակցության սկիզբ:
Արդյունավետ աշխատանքի հնարավորությունների բացահայտում։ Ամենակարևոր հարցերից մեկը ցանկացած ոլորտում, թերևս, ժամանակի և ռեսուրսների ճիշտ բաշխման միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Job.am-ն, օրինակ, իր՝ արհեստական բանականությամբ օժտված համակարգերի միջոցով օգնում է ՄՌԿ մասնագետներին ավելի դյուրին և արագ իրականացնել հավաքագրման, կազմակերպության և աշխատանքի պահանջներին համապատասխանող մասնագետների բացահայտման և նրանց հետ կապ հաստատելու գործընթացները։
Գործատուի բրենդի խթանման հարցում ՄՌԿ մասնագետների դերի մասին քննարկում։ Անհնար է թերագնահատել ՄՌԿ մասնագետների դերը՝ գործատուի բրենդի ձևավորման և առաջմղման հարցում: Միջոցառման մասնակիցները կարող են ակնկալել քննարկումներ այնպիսի ռազմավարությունների, լավագույն փորձի և քեյսերի վերաբերյալ, որոնք ներկայացնում են, թե ինչպես են HR թիմերը խթանում գործատուի դրական բրենդի կառուցմանը և պահպանմանը:
Երբ և որտեղ
Այսպիսով, The Code of Upskilling New Times հանդիպում-քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, 256HUB-ում՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում։ Միջոցառման մեկնարկը 18:00-ին է, այն կտևի 3 ժամ։ Այս կարևոր միջոցառումն անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Բաց մի թողեք մասնակցելու ձեր հնարավորությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել հայտը։
Դե ինչ, կհանդիպենք շատ շուտով` միասին բացահայտելու HR զարգացման միտումները և ավելի արդյունավետ աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև պարզելու համար, թե ինչպես կարող ենք ինքներս բերել այն փոփոխությունները, որոնք ցանկանում ենք տեսնել ոլորտում։
Կհետաքրքրեն նաև