Խոհարար
Bari Cafe & Restaurant
Ոլորտ`
Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
05.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
«Բարի» ռեստորանն աշխատանքի է հրավիրում բազմապրոֆիլ(ունիվերսալ) խոհարարների։
Ձեր հիմնական պարտականությունները՝
- Տաք և սառը ուտեստների պատրաստում։
- Պատվերների պատշաճ և ժամանակին պատրաստում ըստ տեխ-քարտերի։
- Խոհանոցում գտնվող մթերքների ճիշտ մշակում և պահպանում։
- Մաքրապահություն
- Առկա սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։
Դուք՝
- Ունեք կրթության միջինից ոչ ցածր մակարդակ,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես խոհարար,
- Հմտացած եք եվրոպական խոհանոցի ուտեստների պատրաստման գործում,
- Ունեք «համով ձեռք»:
«Բարի»-ն Ձեզ առաջարկում է՝
- Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով հագեցած խոհանոց, ինչը հնարավորություն է տալիս խոհարարական պրոֆեսիոնալ մեր թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար ու համային բոլոր հատկանիշները նրանց ջերմամշակումից հետո:
- Կայուն աշխատանք և միասին զարգանալու ու առաջ գնալու հնարավորություններ։
- Աշխատանքի հարմարավետ վայր։
- Գրանցում՝ ՀՀ ԱՕ-ի համաձայն:
- Մրցունակ վարձատրություն
- Աշխատանքային գրաֆիկը՝ 6/1:
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: