Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Bari Cafe & Restaurant

21 բաժանորդ
Հասցե` Վարդանանց 18/1
Հեռ.` +3744100162
Մեր մասին
Առողջ ուտեստների և համերի բազմազանության միաձուլում Bari մթնոլորտում «Բարի»-ն կյանք է առել բարի մարդկանց ամենաբարի ցանկություններով։ «Բարի»-ի գլխավոր նպատակն է իր հյուրերին առաջարկել համեղ ուտեստներ՝ որակյալ մթերքի և պատրաստման առողջ տեխնոլոգիաների համադրությամբ։ «Բարի»-ի խոհանոցը հագեցած է Եվրոպական արտադրության լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մեր խոհարարական պրոֆեսիոնալ թիմին պահպանել մթերքի և բանջարեղենի առողջարար և համային բոլոր հատկանիշները, նրանց ջերմամշակումից հետո։ «Բարի»-ի ուտեստները պարբերաբար ստուգումներ են անցնում ռեֆերենս լաբորատորիաներում՝ բացառելու համար մթերքներում առկա հակաբիոտիկներն ու քիմիկատները։ «Բարի»-ն համագործակցում է փոքր ջերմոցային տնտեսությունների և անասնաբուծական ֆերմաների հետ և ձեռք բերում բացառապես որակյալ մթերք։ Մեր ամենօրյա ուշադրության ներքո է գտնվում սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանումը՝ ուտեստների մշակման և պատրաստման ողջ շղթայում։ Բացի այդ, «Բարի»-ի անձնակազմն օրական 2 անգամ անցնում է ջերմաչափում, մշտապես կրում բժշկական դիմակներ և ձեռնոցներ։ Սիրով տեղեկացնում ենք, որ «Բարի»-ն ունի նաև առաքման ծառայություն, ինչը նշանակում է, որ կարող եք օգտվել մեր խոհարարի կողմից մշակված հատուկ առաքման մենյուից։ Պատվեր գրանցելու համար կարող եք զանգահարել 041 100162 հեռախոսահամարով:
Աշխատանք Bari Cafe & Restaurant-ում
Խոհարար
վերջնաժամկետ՝ 05.05.2024
job location Երևան
address
Հասցե
Վարդանանց 18/1
Phone
Հեռ.
+3744100162
Սոցիալական ցանցեր