Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Թերապևտ/ընտանեկան բժիշկ

«Վարդանանց» ՆԲԿ

Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 02.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ

Նկարագրություն

Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի Նանսենի մասնաճյուղ:

Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք։

Միջին ժամային ծանրաբեռնվածությունը՝ ժամում 3 պացիենտի ընդունում:

Վարձատրություն՝

մասնագետի գործունեությունից առաջացած մուտքերի գումարի 30%-ը, երաշխավորված ամսական աշխատավարձ, առկա է նաև ամրագրված կանխավճարային ամսական աշխատավարձ՝ ոչ պակաս 520.000 ՀՀ դրամ, որի չափը կախված է մասնագետի կլինիկական հմտություններից և բուժման արդյունքներից։

Սոցփաթեթ՝

  • առողջության ապահովագրություն
  • մասնագիտական ​​պատասխանատվության ապահովագրություն։

Պահանջներ՝

  • հիմնական կլինիկական ուղեցույցներին հետևելու պատրաստակամություն
  • անգլերենի կամ ռուսերենի իմացություն։

Հետաքրքրվա՞ծ եք

  • Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, նշված էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «Թերապևտ՝ ընտանեկան բժիշկ»:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում