Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
«Վարդանանց» ՆԲԿ
133 բաժանորդ
Հասցե` ք. Երևան, Վարդանանց 18/1
Հիմնադրման տարեթիվ`
2005
Աշխատակիցների քանակ`
151-500
Կայք` https://vardanants.am
Մեր մասին
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Մենք արդեն 19 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։
Աշխատանք «Վարդանանց» ՆԲԿ-ում
Մեր արժեքները
- Այցելուի անհատականության գերակայություն
- Աշխատակազմի արժանապատվություն
- Այցելու-անձնակազմ հարաբերությունների ազնվություն
Առավելություններ
Կորպորատիվ միջոցառումներ
Բժշկական ապահովագրություն
Հասցե
ք. Երևան, Վարդանանց 18/1
Աշխատակիցների քանակ
151-500
Հիմնադրման տարեթիվ
2005
Ոլորտ
Առողջապահություն, Բժշկություն