Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի օպերատոր

«Թել-Սել» ՓԲԸ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 15.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին

Նկարագրություն

Թել-Սելն իր հաճախորդների աջակցման կենտրոնին միանալու է հրավիրում ակտիվ և գրագետ երիտասարդների։

Որպես հաճախորդների աջակցման կենտրոնի օպերատոր ձեր հիմնական նպատակն է հաճախորդների հարցումներին պատասխանելը և նրանց խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալը։

Պարտականություններ

  • Պատասխանել հաճախորդների մուտքային զանգերին և անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
  • Մատուցել բարեխիղճ և գրագետ ծառայություն հաճախորդներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին, անհատապես լուծելով նրանց խնդիրները, հետևաբար և ստեղծել դրական կապ հաճախորդի հետ,
  • Իրականացնել հաճախորդների նույնականացում,
  • Հետևել ոլորտի փոփոխություններին և մշտապես աշխատել սպասարկման որակը բարելավելու համար,
  • Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության։

Պահանջներ

  • Ակտիվություն և արագ սովորելու կարողություն,
  • Զանգերի սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Գրագետ և հարգալից խոսք,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Բարդ և սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ մոտեցում ցուցաբերելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի անցնելուց առաջ իրականացվում է ուսուցում և պրակտիկա։

Աշխատանքային գրաֆիկը՝ 09։00 - 18։00

Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր թարմացված CV-ն՝ վերնագրելով այն՝ "Զանգերի կենտրոնի ցերեկային օպերատոր"

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում