Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու-վաճառողուհի (Էրեբունի մասնաճյուղ)

Լալունց ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 18.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Լալունց» ՍՊԸ-ն, որը շուկայում հայտնի է Lalunz մանկական հագուստի ամենաբարի և պայծառ ապրանքանիշով, փնտրում է խորհրդատու-վաճառողուհիներ Էրեբունի մոլում գտնվող մասնաճյուղի թիմը համալրելու համար։

Մեր նպատակն է ապահովել սպասարկման բարձր ստանդարտներ։ Եթե կիսում եք մեր հաճախորդակենտրոն մոտեցումը և համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Խորհրդատու-վաճառող:
Նախնական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ քննարկելու աշխատանքի բնույթն ու պայմաններն ավելի մանրամասն:

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների գերազանց սպասարկում,
  • Մանրամասն ներկայացնել ընկերության պատմությունը, առավելություններն ու առանձնահատկությունները,
  • Առաջարկել հաճախորդի պահանջները բավարարող պրոդուկտներ, ներկայացնել գործող զեղչերի և ակցիաների մասին,
  • Ապահովել սրահի գեղեցիկ տեսքը և ապրանքների ներկայացման ստանդարտները,
  • Հետևել և պահպանել կազմակերպության ընթացակարգերը և քաղաքականությունը,
  • Նախապատրաստել ապրանքները վաճառքի` ստուգելով ապրանքների անվանումները, քանակը, տեսականին, որակը,
  • Մշտապես ապահովել պահեստավորված տեսականու պատշաճ դասավարվածությունը։
  • Աշխատանք հաճախորդների հետ,
  • Ներկայացնել ամփոփ հաշվետվություններ կատարված աշխատանքի մասով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն կարող են դիմել նաև ուսանողներ,
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Հայերենի գերազանց իմացություն և գրագետ խոսք,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմային աշխատանք,
  • Քաղաքավարի և սրտացավ մոտեցում հաճախորդների նկատմամբ,
  • Ազնվություն և աշխատասիրություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օր 10։00 -16։00, 1 օր ազատ, 1 օր 10։00-22։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում