Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ - առաքիչ

PowerFull Armenia

Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 01.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Փաուերֆուլլը փաուեր բենքերի վարձակալության կայանների ցանց է՝ 300-ից ավելի կայաններով, որոնք գործում են Հայաստանի շուրջ յոթ քաղաքներում: Ներկայումս ունենալով ավելի քան 40000 օգտատեր՝ Փաուերֆուլլը կայուն տեմպով մեծանում է և աճում: Մենք փնտրում ենք օպերացիոն մենեջեր, ով կստանձնի Փաուերֆուլլի օպերացիոն գործողությունները և դրանք ավելի արդյունավետ կդարձնի:

Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
Աշխատանքային ժամերը՝ 10:30-19:00
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ

Պարտականություններ

  • Հսկել փաուեր բենքերի սարքինությունն ու մաքրությունը
  • Հսկել փաուեր բենքեր տրամադրող կայանների սարքինությունն ու մաքրությունը
  • Հսկել և կարգավորել փաուեր բենքերի քանակը Փաուերֆուլլ կայաններում
  • Տեղադրել կամ հեռացնել փաուեր բենքեր տրամադրող կայանները
  • Իրականացնել այլ գործողություններ՝ բխող աշխատանքային պարտականություններից

Պահանջներ

  • Անձնական ավտոմեքենայի առկայություն
  • Աշխատանքային ժամանակի արդյունավետ ղեկավարում
  • Մի քանի հանձնարարությունների ընդունում և ըստ առաջնահերթությունների դասակարգում և իրականացում
  • Մանրուքների նկատում և խնդիրների լուծում
  • Պատասխանատվության զգացման բարձր մակարդակ

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ները նշված էլ. հասցեին:

Շնորհակալ ենք բոլոր դիմորդներին հետաքրքրության համար, ինքնակենսագրականի համապատասխանության դեպքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում