Վաճառքի վերլուծաբան
"Ապաչի Գրուպ" ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
03.05.2024
Քաղաք`
Աբովյան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է Վաճառքի գործառնությունների վերլուծաբանի տվյալների հավաքագրման, վերլուծության և առաջարկների ներկայացման համար
Պարտականություններ
- Այցելելով վաճառակետեր՝ ուսումնասիրել և մշակել կատարողականի բարձրացման և վաճառքների իրականացման առավել արդյունավետ ուղիներ
- Վերլուծել և պարբերաբար ներկայացնել վաճառքի բարելավմանն ուղղված երթուղիների սահմանման վերաբերյալ առաջարկներ
- Ըստ վաճառքի թիմերի, ապրանքային խմբերի, ուղիների (channel) և այլն՝ կատարել վաճառքի ծավալների և արդյունավետության բարձրացման վերլուծություն և կատարելագործման առաջակներ։
- Իրականացնել տվյալների հավաքագրում և վերլուծություն, վերլուծվող տվյալների մեջ օրինաչափությունների և տրամաբանությունների դուրսբերում
- Իրականացնել կատարողականի գնահատման և կառավարման համար՝ KPI համակարգի մշակում, բարելավում և հաշվարկներ
- Մասնակցել կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների ավտոմատացման համակարգի մշակմանը և ներդրմանը
- Իրականացնել առևտրային պայմանների և վաճառքի բյուջեների վերլուծություն և արդյունավետության բարձրացման առաջարկներ
- Աջակցել Ընկերության ղեկավարությանը՝ բիզնեսի նպատակների և պահանջների ձևակերպման հարցում
- Համագործակցել Վաճառքի թիմի և այլ թիմերի հետ՝ վերոնշյալ միջոցառումների իրականացման համար
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կոմերցիայի, վաճառքների, վիճակագրության, ֆինանսների կամ համարակից այլ ոլորտում
- 3+ տարվա վերլուծաբանի փորձ
- Excel ծրագրի գերազանց տիրապետում, Power Point և Power BI տիրապետում, Python և 1C իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում, կառավարում
- Պլանավորում
- Նպատակասլացություն
- Հարաբերություններ ձևավորելու հմտություններ
- Պրոցեսների կառավարում
- Ուղղորդելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին