Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի պլանավորող-վերլուծաբան

Էկոպրոֆ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 25.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք

Նկարագրություն

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատվության բարձր զգացումով վաճառքի պլանավորող-վերլուծաբանի ։

Պարտականություններ

  • Մշակել վաճառքի ռազմավարական առաջնայնությունները և գործողությունները, կառավարել իրականացման գործընթացը:
  • Կառավարել ընկերության վաճառքի գործունեությունը` պլանավորում, կազմակերպում, առաջնորդում, վերահսկում:
  • Ուսումնասիրել շուկան, վերլուծել և ներկայացնել առաջարկներ:
  • Մշակել և ներդնել ենթակա աշխատակիցների աշխատանքի արդյունավետության գնահատման ծրագիր:
  • Վերահսկել վաճառքի ծավալները և վերլուծել արդյունքները:
  • Վերահսկել կրեդիտի և վաճառված ապրանքի գումարի շարժը:
  • Աշխատանքի պահանջներին համապատասխան իրականացնել այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության կամ հարակից ոլորտներում)
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • MS Office փաթեթի վարժ իմացություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Կազմակերպչական և կառավարման հմտություններ։

Հավելյալ նշումներ
Աշխ․ ժամերը՝09։00-18։00, շբթ՝ մինչև 14։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում