Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 19.08.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքի նկարագրություն՝

«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուների՝ ընկերության վաճառքի թիմը համալրելու և ապրանքատեսականու վաճառքի խթանման համար:

Մեր մասին՝

«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ըներության պատմությունը մեկնարկել է 2006թ.-ին: «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է մի շարք շինարարական ապրանքատեսակների արտադրությամբ, այդ թվում՝ տարատեսակ չոր շաղախների, տարբեր խտություն ունեցող փրփրապլաստե արտադրանքի, օդափոխության խողովակների, ցանցերի և էլեկտրամոնտաժային պարագաների:

«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է TOTAL միջազգային ապրանքանիշի և Apecs ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ ապրանքանիշերի ներմուծողը:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության ապրանքատեսականու վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
  • Նպաստել շուկայում վաճառքի ցուցանիշների ընդլայնմանը,
  • Ընկերությունում սահմանված կարգով պատշաճ իրականացնել պատվերների ձևավորման գործընթացը,
  • Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
  • Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
  • Իրականացնել նոր հաճախորդների ներգրավում,կազմակերպել ակտիվ վաճառք,
  • Պատրաստել և ներկայացնել վաճառքի ամսական հաշվետվություններ,
  • Առաջնորդվել ընկերության հիմնարար արժեքներով և նպաստել դրանց տարածմանը:

Պարտադիր պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի բնագավառում պարտադիր աշխատանքային փորձ,
  • Բարձր պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն,
  • Իրավիճակը համարժեք գնահատելու և կողմնորոշվելու կարողություն,
  • Սեփական մեքենայի առկայություն:

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռք բերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:


Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում