Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ/Գանձապահ

ՖՈՒՄՕ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 15.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 200,000-250,000 ֏
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

FUMO ծխախոտի և վեյփինգի մասնագիտացված խանութների ցանցը հրավիրում է վաճառքի մասնագետների` միանալու իր թիմին։

Պահանջներ

  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Հաղորդակցման ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Կոնֆլիկտային իրավիճակներին սթափ արձագանքելու կարողություն,
  • Սովորելու ցանկություն,
  • Թիմում աշխատելու և նախաձեռնողականությամբ հանդես գալու կարողություն։
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը և 1C-ի իմացությունը կդիտվեն որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր CV-ն՝ վերնագրելով այն "Վաճառքի մասնագետ":

Աշխատանքային գրաֆիկը՝ 09:00-ից 15:00, 15:00-ից 21:00, 09:00-ից 17:00, 17:00-ից 24:00։

Աշխատանքի անցնելուց առաջ անցկացվում է ուսուցում և պրակտիկա։
Միջին աշխատավարձը՝ 200,000 դրամ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում