Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ (Անալիտիկ սարքավորումների)

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 31.03.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Անալիտիկ և լաբորատոր սարքավորումների և դրանց լրակազմի, ռեագենտների ներկայացում և վաճառք:

Պարտականություններ

  • Մատակարարված անալիտիկ և լաբորատոր սարքավորումների ծրագրավորում և ուսուցման կազմակերպում՝ սարքի/ծախսանյութերի շահագործման կանոնների, պայմանների, կիրառական և տենիկական խնամքի վերաբերյալ։
  • Այցելությունների իրականացում՝ ընկերությունների սարքավորումների հետ կապված խնդիրների կարգավորման, խնամքի իրականացման, որակի վերահսկման չափումների և կարգաբերումների իրականացման նպատակով:
  • Ուսուցումից հետո սարքավորումների անխափան աշխատանքի ընթացքին հետևելու նպատակով հեռախոսազանգերի և/կամ նամակագրության միջոցով հետադարձ կապի պահպանում։
  • Անալիտիկ սարքավորումների սպասարկում, դրանց վերաբերյալ հարցերի պարզաբանում, աշխատանքային և ինժեներական խնդիրների վերացում, հեռախոսային խորհրդատվություն։
  • Մրցույթների շրջանակներում տեխնիկական բնութագրերի թարգմանություն։
  • Սարքավորումների շուկայի ուսումնասիրություն, համապատասխան սարքավորումների փնտրում, կապի հաստատում։
  • Մրցութային գործընթացին մասնակցություն, գնային հաշվարկ, տեխնիկական բնութագրերի կազմում, մշակում։

Պահանջներ

  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ Բարձրագույն՝ քիմիայի կամ ֆիզիկայի բնագավառներում
  • ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ`Նվազագույնը՝ 1 տարվա աշխատանքային փորձ
  • Անալիտիկ սարքավորումների աշխատանքին ներկայացվող պահանջների իմացություն
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Վաճառքի հմտություններ
  • Թիմային աշխատանքի ունակություն
  • Նվիրվածություն աշխատանքին և պատրաստակամություն
  • Աշխատասիրություն և պարտաճանաչություն
  • Պատասխանատվության զգացում
  • Սթրեսակայունություն
  • Համակարգչային գիտելիքները՝ MS Office, Outlook
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլ հասցեին։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում