Վաճառքի մասնագետ
«Ավտոֆան Էյ Սի» ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
17.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը փնտրում է եռանդուն, ճկուն մտածելակերպով Վաճառքի մասնագետի, ով կնպաստի նոր համագործակցությունների հաստատմանը և կխթանի ընկերության վաճառքների աճը:
Պարտականություններ
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և պոտենցիալ հաճախորդների հետ կապերի հաստատում
- Տրամադրել հաճախորդներին ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվություն կազմակերպության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
- Բացահայտել հաճախորդների կարիքները և ներկայացնել համապատասխան առաջարկներ
- Իրականացնել վաճառք՝ ապահովելով հաճախորդի հետ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն
- Ապահովել վաճառքի գործընթացի՝ Ընկերության կողմից սահմանված կարգով իրականացմանը (հաճախորդների ցանկի ընդլայնում, առաջարկվող ապրանքացանկի ավելացում, առաջարկների պատշաճ կերպով ներկայացում, տեղեկատվության տրամադրում, այլն)
- Պահպանել դրական գործընկերային հարաբերություններ երկարաժամկետ համագործակցություն և արդյունավետ վաճառքներ ապահովելու նպատակով
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, շուկայագիտության կամ այլ հարակից ոլորտներում,
- 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու կարողություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ավտոյուղերի մասին գիտելիքները և ավտոյուղերի շուկայի մասին պատկերացումները կդիտարկվեն որպես առավելություն:
- Առնվազն 2 տարվա վարորդական փորձ
Հավելյալ նշումներ
Աշխ․ գրաֆիկ՝ երկ-ուրբ 09։00-18։00