
Ուղիղ վաճառքների բաժնի ղեկավար
Ինեկոբանկ ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
11.09.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Հարաբերությունների վարում գործընկեր կազմակերպությունների հետ՝ նպաստելով մանրածախ պրոդուկտների փաթեթային վաճառքին
- Աշխատավարձային նախագծերի, մանրածախ պրոդուկտների մրցունակության և գրավչության աշխատանքների իրականացում
- Քարտային նախագծերի վաճառքների միտված աշխատանքների իրականացում և նպաստում համագործակցությունների ընդլայնմանը
- Գործընկեր կազմակերպությունների հետ հարաբերությունների վարում՝ անհատական բանկային պրոդուկտների վաճառքի նախագծերի իրականացման գծով
- Նոր պրոդուկտների/ ծառայությունների ստեղծման և առկա պրոդուկտների/ ծառայությունների բարելավման առաջարկների ներկայացում
- Մրցակիցների և տեղի մանրածախ շուկայի ուսումնասիրում
- Բանկի մանրածախ բիզնեսի զարգացմանը նպաստող տարատեսակ արդյունավետ ակցիաների կազմակերպում
- Ուղիղ վաճառքների նախաձեռնում առևտրի կենտրոններում, տարբեր ընկերություններում և այլ հասարակական վայրերում
- Թիմային և անհատական նպատակների/ թիրախների սահմանում և համաձայնեցում անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների հետ
- Արդյունավետ և պրոֆեսիոնալ գործնական միջավայրի ստեղծում՝ լավագույն արդյունքին միտված
Պահանջվող գիտելիքներ․
- Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
- 4+ տարվա աշխատանքային փորձ. ֆինանսաբանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- Առնվազն 2 տարվա ղեկավարման փորձ
- Ֆինանսների ոլորտային գիտելիքների կայուն բազա
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- MS Office լավ իմացություն
Գործարար որակներ և հմտություններ.
- Համագործակցելու, բանակցություններ վարելու ընդգծված հմտություններ
- Վաճառքամետություն
- Վերլուծական միտք
- Մոտիվացնելու ու թիմն առաջնորդելու հմտություններ
- Կոորդինացման և վերահսկման ունակություններ
- Արդյունքամետություն
- Նպատակասլացություն
- Պատասխանատվության ընդգծված զգացում
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը: