Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տվյալների վերլուծաբան

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 03.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Տվյալների պահեստի ստեղծման նախագծում և աջակցում՝ տարբեր աղբյուրներից տվյալների համախմբման նպատակով
  • Տվյալների հավաքագրում և վերլուծություն
  • Տվյալների ամբողջականության և ճշգրտության ապահովում
  • Տվյալների կառավարման լուծումների իրականացում` օգտագործելով մեքենայական ուսուցման գործիքներ և վիճակագրական տեխնիկա
  • Տվյալների մոնիտորինգի իրականացում՝ անոմալիաների կամ խնդիրների հայտնաբերման նպատակով
  • Պարբերական հաշվետվությունների կազմում և պրեզենտացիաների պատրաստում
  • Ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների իրականացում

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն` համապատասխան ոլորտում (Տվյալագիտություն, վիճակագրություն, ինֆորմատիկա, տնտեսագիտություն)
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալների վերլուծության ոլորտում, ցանկալի է ֆինանսաբանկային ընկերություններում
  • SQL, Power BI, Python, SAP Hana 2.0 ծրագրերի իմացություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների վարժ իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն
  • Մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն
  • Թիմայնություն
  • Պունկտուալություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև Մայիսի 2:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում