Տուր Մենեջեր
Errand HR
Նկարագրություն
Errand Hr Agency-ի գործընկեր՝ խոշոր և ճանաչված տուրիստական ընկերությունը, փնտրում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով տուր մենեջերներ (Ներգնա և արտագնա)։
Տուր մենեջերը հավաքագրում և վերլուծում է հաճախորդների պահանջներն ու ցանկությունները, որոնց հիման վրա
իրականացնում է համապատասխան խորհրդատվություն և վերջնական առաջարկ: Կազմակերպում է հաճախորդի
ճանապարհորդությունը, ինչպես նաև տրամադրում է ճանապարհորդությանը վերաբերող ողջ տեղեկատվությունը:
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: Ընկերությունում աշխատակիցների համար սահմանված է բոնուսային համակարգ, բազմաբնույթ վերապատրաստումներ, ներքին տուրերից անվճար օգտվելու հնարավորություններ:
Պարտականություններ
- Որոնել արտաքին և ներքին շուկայում նոր գործընկերներ առավել շահավետ առաջարկների՝ ժամանակի, գնի և այլ չափանիշիների համար,
- Վարել բանակցություններ գործընկերների հետ (հյուրանոցներ, փոխադրման տրանսպորտային ծառայություններ, ռեստորաններ, էքսկուրսիաներ տրամադրող ընկերություններ և այլոք),
- Հաճախորդների հետ համաձայնեցնել պայմանագրային կետերը,
- Մասնակցել տուր փաթեթների գնային առաջարկների մշակման գործընթացներին,
- Պարբերաբար ուսումնասիրել շուկայում առկա գնային առաջարկները,
- Հավաքագրել, մշակել, վերլուծել հաճախորդների պահանջերը ճանապարհորդության վերաբերյալ,
- Տեղում և հեռախոսով իրականացնել հաճախորդների խորհրդատվություն, աջակցել կողմնորոշման հարցում,
- Ամրագրել հյուրանոցներ, տրասնֆերներ, էքսկուրսիաներ, ռեստորանի սեղաններ,
- Բանավոր և գրավոր տրամադրել հաճախորդին ուղևորությանը առնընչվող ողջ տեղեկատվությունը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն և ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Գրագիտություն, օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն) պարտադիր, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գարգիտություն` MS office իմացություն, համացանցից ազատ օգտվելու կարողություն,
- Հաղորդակցական գերազանց հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն,
- Մեծ ծավալներով տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը ՝ բարձր (Ֆիքս․ + %-ներ)։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, 10:00 - 19:00։
Շաբաթ օրը կիսաաշխատանքային։
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: Ընկերությունում աշխատակիցների համար սահմանված է բոնուսային համակարգ, բազմաբնույթ վերապատրաստումներ, ներքին տուրերից անվճար օգտվելու հնարավորություններ:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։
Ոչ ոքիս համար գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: