Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ուսանողական, Պրակտիկա, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն
Քաղաք` Երևան
Դրույք` Ժամանակավոր/Սեզոնային
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը տալիս է վճարվող պրակտիկայի հնարավորություն սկսնակ մասնագետների համար։

Պարտականություններ

  • մասնակցություն դաշտային աշխատանքներին՝ թռչունների, կաթնասունների ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, այդ թվում՝ ֆոտոթակարդների, առցանց տեսախցիկների տեղադրում, հետազոտական աշխատանք,
  • համայնքներում հարցումների կազմակերպում և իրականացում,
  • տեսակների մոնիթորինգ,
  • գիտարշավների կազմակերպում՝ ըստ առաջարդված պլանի,
  • աշխատանք կազմակերպության դեսպանների հետ։

Պահանջներ

  • Նախապատվությունը կտրվի այն մասնագետներին, ովքեր ունեն՝
  • բարձրագույն կրթություն կենսաբանության, բնապահպանության, էկոլոգիայի կամ հարակից ոլորտներում, անգլերենի իմացություն (գերմաներենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Microsoft office փաթեթով աշխատելու հմտություններ,
  • պաշտոնական նամակագրության վարում,
  • կազմակերպչական հմտություններ,
  • հստակ ժամկետներով աշխատելու կարողություն,
  • հնարամտություն, հարմարվողականություն, սովորելու ցանկություն,
  • երկարատև գործուղումների մասնակցելու հնարավորություն,
  • վրանային պայմաններում դաշտային աշխատանքների իրականացնելու պատրաստակամություն,
  • մեքենա վարելու հմտությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Տևողությունը՝ մայիսից սեպտեմբեր

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը Europass ձևաչափող մինչև սույն թվականի ապրիլի 10-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում