Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 30.09.2022
Քաղաք` Վանաձոր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց և եռանդուն ես, ունես տրանսպորտային ծառայությունների կազմակերպման փորձառություն, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռվա մարզի Դեբետ համայնքում գտնվող ՍՄԱՐԹ Կենտրոնի տրանսպորտի կազմակերպչի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Տրանսպորտի համակարգում և վերահսկողություն (85%)

  • Կազմել և օրական կտրվածքով թարմացնել ՍՄԱՐԹ կենտրոնի շահառու համայնքների ծրագրային երթերը, փոխանցել ուսանողների ցանկերը ուղևորափոխադրողին։
  • Համակարգել կենտրոնի բոլոր ծրագրերի ապահով և ճշգրիտ ուղևորափոխադրումների կազմակերպումը դեպի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն և դեպի համայնք:
  • Հետևել երթերի գործարկմանն ու հետադարձ կապ ապահովել երթևեկության կազմակերպիչների հետ որակի բարելավման նպատակով։
  • Համագործակցել ուղևորափոխադրումներ իրականացնող գործընկեր կազմակերպությունների հետ ըստ անհրաժեշտության անձնակազմի կամ հյուրերի փոխադրումները կազմակերպելու համար։
  • Աջակցել ծրագրերի շահառուների, մասնակիցների և ծնողների հետադարձ կապի ապահովմանը:
  • Կազմել և ներկայացնել տրանսպորտային և այլ վիճակագրական հաշվետվություններ:
  • Օժանդակել ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրավարներին և կրթական պատասխանատուներին:

Համագործակցություն ՔՈԱՖ թիմերի ու աշխատակիցների հետ (15%)

  • Ունենալ շաբաթական հանդիպումներ կրթական գործառնությունների թիմի անդամների հետ և ապահովել տեղեկատվության սահուն հոսք։
  • Ներկայացնել առաջարկներ՝ ուղղված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտային համակարգի ծառայության արդյունավետության բարձրացմանը։
  • Համակարգել Դեբետ գյուղից դեպի ՍՄԱՐԹ կենտրոն տրանսպորտային կապը աշխատակիցների, դպրոցի սաների, մանկան զարգացման ծրագրի և այլ օղակների հետ։

ՔՈ ԹԻՄԸ

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտի կազմակերպչի դերը ստանձնելով՝ միանալու ես ՍՄԱՐԹ բիզնես և գործառնությունների թիմին և աշխատելու ես ՍՄԱՐԹ բիզնես և գործառնությունների ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Գերազանց հայերենի՝ բանավոր և գրավոր։
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների։
  • G-Suite և հատկապես Google Sheet հարթակների գերազանց օգտագործմանը։
  • Ժամանակի կառավարման հմտություններին։

ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ

  • Վերլուծական մտածողություն, հաշվարկելու ունակություն և տվյալների հետ աշխատելու կարողություն:
  • Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն։
  • Սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատելու, ժամկետների պահպանման կարողություն։
  • Հանրապետական ու միջգյուղական ճանապարհների բաշխվածության, ճանապարհային անվտանգության մարմինների աշխատանքի մասին հստակ պատկերացում։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Պատրաստ մասնագիտական զարգացման։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
  • Սոցիալապես պատասխանատու։
  • Շարունակական կրթության գաղափարի կրող:
  • Պատասխանատու և հաշվետու:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 66 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի և/կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում