Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական \ ՄՌԿ Մասնագետ

Calibri Real Estate Agency

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 20.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կալիբրի ընկերության հիմնադիր Տնօրենը փնտրում է դինամիկ, նախաձեռնող և բարեկիրթ թիմակցի՝ կատարելու Տնօրենի օգնականի կարևորագույն գործառույթը և վերահսկելու ընկերության հավաքագրման պրոցեսները: Մենք փնտրում ենք եռանդուն անհատի, ով ակտիվ է, և ունի գերազանց հաղորդակցման հմտություններ, որոնք կօգնեն մեզ հաջողել հավաքագրման պրոցեսում։

Պարտականություններ

  • Լինել գլխավոր տնօրենի հետ շփման հիմնական կետը՝ կառավարելով նրա ժամանակացույցը, էլ. նամակները և նամակագրությունը:
  • Համակարգել գործադիր տնօրենի հանդիպումները, պայմանավորվածությունները և գործուղումները։
  • Անհրաժեշտության դեպքում պատրաստել և ներկայացնել փաստաթղթեր, հաշվետվություններ և պրեզենտացիաներ։
  • Հավաքել, ստուգել և ամփոփ ներկայացնել համապատասխան տեղեկատվությունը հաշվետվություններում:
  • Գրասենյակի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական և տնտեսական ապրանքների ապահովվածության հետևում և գնումների կազմակերպում, ըստ ժամանակացույցի ծառայությունների տրամադրման համար վճարումների իրականացաման ապահովում:
  • Փաստաթղթաշրջանառության ապահովում, Ընկերության գործառնության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, պահպանում/ արխիվացում ըստ կարգի, ծանուցումների/ ելից-մտից գրությունների հետ աշխատանք:
  • Ներքին կանոնակարգերի մշակում/ աշխատակիցների կողմից գրասենյակի կարգուկանոնի պահպանման վերահսկողություն:
  • Ներկայացուցչական գործառույթների իրականացում՝ Տնօրենի անունից բանակցությունների վարում, Տնօրենի/ Ընկերության շահերի ներկայացում տարբեր պետական և ոչ պետական մարմիններում):
  • Կատարել աշխատանք հստակ ծրագրերի հետ, ինչպես նաև այլ անմիջական հանձնարաություններ։
  • Աշխատել գաղտնի և կոնֆիդենցիալ տեղեկատվության հետ հայեցողությամբ և պրոֆեսիոնալիզմով:
  • Պատրաստել և տեղադրել աշխատանքի հայտարարություններ համապատասխան կայքերում և սոցիալական մեդիա հարթակներում:
  • Իրականացնել դիմորդների առաջնային ֆիլտրում՝ գնահատելու թեկնածուի որակավորումը և համապատասխանությունը պաշտոնին:
  • Պլանավորել և համակարգել հարցազրույցները:
  • Ուղարկել աշխատանքի առաջարկները և բանակցել աշխատանքի պայմանները ընտրված թեկնածուների հետ:
  • Ստեղծեք ՄՌԿ հաշվետվություններ, որոնք անհրաժեշտ են ղեկավարության վերանայման համար:
  • Ապահովել թեկնածուի դրական փորձը հավաքագրման գործընթացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ադմինիստրատիվ, ՄՌԿ կամ հարակից ոլորտներում
  • Աշխատանքային փորձի առկայություն որպես օգնական | ՄՌԿ աշխատակից
  • ՄՌԿ սկզբունքների, պրակտիկաների և աշխատանքային օրենսդրության իմացություն:
  • Ստեղծագործ և վերլուծական մտածելակերպ՝ մարտահրավերներին նորարարորեն մոտենալու համար:
  • Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման գերազանց ունակություններ:
  • Նախաձեռնողականություն, նորը սովորելու ձգտում և ունակություն։
  • Էմպաթիա, ադեկվատություն, նրբանկատություն,պոզիտիվ մտածողություն։
  • Գաղտնիությունը պահպանելու և կոնֆիդենցիալ տեղեկատվությունը հայեցողությամբ վարելու ունակություն:
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
  • CRM համակարգի հետ ծանոթությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ երկուշաբի-շաբաթ՝ 10։00-19։00։ Ամսվա ընթացքում 6 հանգստյան օր։
Մշտական հասանելիության ապահովումը կարևոր է !

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում