Տնօրենի օգնական
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
15.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
Ինվեստիցիոն և կառավարման հոլդինգը փնտրում է գլխավոր տնօրենի օգնական:
Պարտականություններ
- Իրականացնել տնօրենի աշխատանքային գրաֆիկի, ժողովների, հանդիպումների պլանավորում, հետևել ամսաթվերին, ըստ անհրաժեշտության հիշեցումներ ուղարկել
- Կազմակերպել հանդիպումներ, խորհրդի նիստեր, օրակարգը ժամանակին տրամադրել մասնակիցներին, նշումներ կատարել հանդիպումների ժամանակ և հանդիպման արձանագրությունները տրամադրել համապատասխան կողմերին;
- Իրականացնել ժողովների արձանագրություններ, ըստ Տնօրենի հանձնարարականների հետևել դրանց իրագործմանը սահմանված ժամկետներում
- Ձևակերպել հանձնարարականները և հետևել կազմակերպության անձնակազմին տրված հանձնարարականների կատարման ընթացքին
- Ըստ անհրաժեշտության կապ պահել գործընկեր կազմակերպությունների, շահագրգիռ անձանց հետ
- Տարաբնույթ նյութերի թարգմանություն հայերենից անգլերեն, ռուսերեն և հակառակը
- Աջակցել Գլխավոր տնօրենի գործուղումներին՝ հյուրանոցներ, տոմսեր ամրագրել, դեսպանատան փաստաթղթերը պատրաստել, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անձամբ մասնակցել գործուղմանը
- Գլխավոր տնօրենի կողմից հանձնարարված այլ ադմինիստրատիվ աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ֆինանսատնտեսագիտական, իրավագիտական կամ ճարտարագիտական)
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանաման պաշտոնում
- Ներդրումային ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն
- Լրացուցիչ օտար լեզվի իմացությունը ցանկալի է /չինարեն կամ պարսկերեն/
- MS Office (MS Word, Excel, PowerPoint, Outlook և Internet) փաթեթի գերազանց իմացություն
- Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Վարորդական իրավունքի առկայություն
- Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը մրցակցային բարձր։ Կարիերայի աճի լայն հնարավորություններ։
Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի հանգիստ։
Աշխատանքային ժամերը՝ 09։00–ից 18։00