Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Թիմային Իվենթների Համակարգող

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 12.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Փնտրում ենք թիմային միջոցառումների համար կազմակերպված, ճկուն ու համառ մասնագետ՝ Ինեկոբանկի նորարար թիմին միանալու համար: Համապատասխան թեկնածուն առանցքային դեր կունենա ստեղծարար և ինքնատիպ ձևաչափերի միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար՝ խթանելով աշխատանքային միջավայրում դրական մշակույթի ձևավորումը և պահպանումը:

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Պլանավորել, համակարգել և իրականացնել Բանկի համար մի շարք կորպորատիվ միջոցառումներ՝ թիմբիլդինգներ, տոնական միջոցառումներ, հանրային հանդիպումներ (town hall meetings), և այլն
  • Մշակել և իրականացնել մշակութային զարգացման նախաձեռնություններ, նպատակ ունենալով Բանկում խթանել բազմազանություն, ներառական մոտեցում և աշխատակիցների ներգրավվածություն
  • Կազմակերպել մշակութային իրազեկման միջոցառումներ, սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ՝ նպաստելով տարբեր հետաքրքրություններ ունեցող աշխատակիցների՝ ամբողջի մաս կազմելուն
  • Համագործակցել ներքին շահագրգիռ կողմերի հետ՝ ստեղծելու գրավիչ և ազդեցիկ կոնտենտ՝ Բանկի բրենդի ներկայացմանը համապատասխան
  • Մշակել մուլտիմեդիայի կոնտենտ, այդ թվում տեսանյութեր, հոլովակներ, մոնտաժներ, գովազդներ և PR նյութեր՝ օժանդակելու բանկի մարքեթինգային և PR գործընթացներին
  • Հետևել Բանկի կողմից առաջարկվող արտոնությունների փաթեթներին, ապահովել արտոնությունների արդյունավետ հաղորդակցումը աշխատակիցներին և օժանդակել արտոնությունների կառավարման հետ կապված ցանկացած հարցմանը

Պահանջվող որակավորում.

  • Լրագրության, մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի, լեզվաբանության բակալավրի աստիճան
  • Աշխատանքային փորձ (3-4 տարի) միջոցառումների պլանավորման և կառավարման ոլորտում, ցանկալի է կորպորատիվ կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում
  • Հայերեն լեզվով գերազանց հաղորդակցման հմտություններ՝ գրավոր և բանավոր

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման բացառիկ հմտություններ՝ առաջադրանքներին առաջնահերթություն տալու և միաժամանակ բազմաթիվ նախագծեր կառավարելու ունակություն
  • Ստեղծագործ միտք՝ մանրուքներն անմիջապես նկատելու և հիշարժան մջոցառումներ կազմակերպելու եռանդ
  • Ինքնուրույն և համատեղ արագ աշխատելու ունակություն, վերջնաժամկետների պահպանում

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև մայիսի 12:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում