Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ/ SMM specialist
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
04.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է նորարար և կրեատիվ մտածելակերպով սոցիալական մեդիայի մարքեթոլոգի, ով իրականացնելու է սոցիալական ցանցերում Ընկերության ներկայացվածության և ակտիվության ապահովման աշխատանքները:
Պարտականություններ
- Մասնակցում է սոցիալական մեդիայի առաջխաղացման ռազմավարության մշակմանը՝ հիմնվելով Ընկերության յուրօրինակության, արժեքերի և նպատակների վրա,
- Մշակում և ներդնում է գործունեության զարգացման նոր գաղափարներ՝ սոցցանցերում Ընկերության հետևորդների քանակի ավելացման և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով,
- Ներդնում է արդյունավետ գովազդային արշավներ՝ միջոցառումներ, ակցիաներ, մրցույթներ՝ համաձայն Ընկերությունում առկա ռազմավարության և սահմանված նպատակների,
- Սոցցանցերում ստեղծում է նոր հաշիվներ, ինչպես նաև վարում է արդեն իսկ առկաները,
- Իրականացնում է սոցցանցերում Ընկերության հաշիվների ամենօրյա մոնիթորինգ, այդ թվում օրական այցելությունների վերլուծություններ և նամակների վերահսկողություն,
- Ապահովում է Ընկերության էջերի տեսանելիությունը տարբեր սոցցանցերում, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող հարթակներում՝ Facebook, Instagram, Twitter,
- Պատրաստում է հրապարակման համար անհրաժեշտ որակյալ կոնտենտներ, այդ թվում ֆոտո, վիդեո և տեքստային նյութեր,
- Ապահովում է մշտական կապը Ընկերության և նրա հետևորդների միջև՝ մշտապես պատասխանելով հարցադրումներին և վերլուծելով նրանց կարծիքները,
- Վերլուծում և գնահատում է իրականացված SMM արշավների արդյունավետությունը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, PR-ի կամ այլ հարակից ոլորտում,
- Մարքեթինգի և հաղորդակցության ընդհանուր դրույթների իմացություն,
- SMM աշխատանքային փորձ,
- Հաջողությամբ իրականացված նախագծերի պորտֆոլիո,
- Սոցցանցերում էջերի վարման և կառավարման փորձ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
- Նախաձեռնողականություն և կրեատիվ մտածողություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակից է և ամբողջ դրույքով: