Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հոգեբանություն, Սոցիալական Խնամք
Վերջնաժամկետ` 31.05.2024
Քաղաք` Վանաձոր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց, լուծումների վրա կենտրոնացած, ստեղծագործ, ակտիվ, հեշտությամբ հաղորդակցվող մասնագետ ես, ապա Լոռու մարզի ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ՍՄԱՐԹ Կենտրոնի սոցիալական աշխատողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՔՈ ԹԻՄԸ

Սոցիալական աշխատողի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատանքի ղեկավարի և Լոռու մարզի Երեխայի և ընտանիքի ծառայությունների համակարգողի անմիջական առաջնորդությամբ։

Դեպքի կառավարում (70%)

  • Բացահայտել ՍՄԱՐԹ Կենտրոնի շահառու բնակավայրերի ռիսկային իրավիճակում հայտնված բնակիչներին՝ ուղղորդելով նրանց Կենտրոն։
  • Մշակել յուրաքանչյուր ընտանիքի զարգացման պլան, հետևողական լինել դրա իրականացմանը, ապահովել որակյալ ծառայությունների մատուցում՝ որդեգրելով բազմամասնագիտական թիմային մոտեցում։
  • Ստեղծել և պահպանել աջակցային ցանց՝ ի պատասխան ռիսկային իրավիճակում հայտնված ընտանիքների զարգացման պլանների։
  • Նպաստել ՍՄԱՐԹ Կենտրոնի գործառույթների իրականացմանը։
  • Իրականացնել Հիմնադրամի «Բնակարանաշինություն արցախցիների համար» բարեգործական ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Դեբեդ ու Դսեղ բնակավայրերում կառուցված տների ամսական, եռամսյակային մոնիթորինգ և կազմել հաշվետվություն։
  • Իրականացնել մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող ներածական հանդիպումներ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սկսնակ ուսանողների համար:

Համայնքային զարգացում (30%)

  • Ներգրավվել Հիմնադրամի շահառու բնակավայրերում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերում։
  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ համայնքներում տարածում ունեցող սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ։
  • Նպաստել զարգացմանն ու սոցիալական հիմնախնդիրների կանխարգելմանն ուղղված նախագծերի իրականացմանը։
  • Նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքների իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու նպատակով։
  • Պարբերաբար ուսումնասիրել բնակավայրերի և դրա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական իրավիճակը, վեր հանել համայնքների և բնակիչների ուժեղ կողմերն ու ռեսուրսները։
  • Նպաստել կամավորական խմբերի ձևավորմանը և ուղղորդել նրանց՝ իրականացնելու համայնքում սոցիալական նշանակության ծրագրեր։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգին, պետական քաղաքականությանը և օրենսդրական դաշտին, քանի որ ունես սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն,
  • Գրավոր և բանավոր հայերենին,
  • Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությանը,
  • Կրթական և առողջապահական քաղաքականությանը:

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Մատուցել սոցիալական աշխատանքի որակյալ ծառայություններ, քանի որ ունես առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում,
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ,
  • Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ,
  • Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների,
  • Վերլուծել և աշխատել տվյալների հետ,
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
  • Գերազանց հաղորդակցվել։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Սոցիալական պատասխանատվության կրող,
  • Փոփոխության ջատագով,
  • Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
  • Բաց՝ նորարարության համար և քննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2024թ․ մայիսի 31-ի աշխատանքային օրվա ավարտն է։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում