Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ

R&V Comfort

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 02.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 240,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի:

Մասնագետը պետք է լավ պատկերացում ունենա, թե ինչպե՞ս է աշխատում յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակ, և ինչպե՞ս օպտիմիզացնել ներկայացված բովանդակությունը, որպեսզի այն ստեղծի բարձր ներգրավվածություն:

Պարտականություններ

  • Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում ՝ ամենօրյա գրաֆիկով (Facebook, Instagram, Tik Tok, WEB կայքի հետևողականություն),
  • Սոցիալական մեդիայի ռազմավարության կառուցում և իրականացում՝ մրցակիցների և լսարանի հետազոտության միջոցով,
  • Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում և նոր գաղափարների ու մոտեցումների առաջարկում։
  • Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջարկը,
  • Գրագետ պատասխանել նամակներին, մեկնաբանություններին և հաճախորդների հարցումներին,
  • Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր,
  • Գովազդներից հետո համեմատել արդյունքները՝ տեսանելիության և արձագանքի ակտիվության չափը,
  • Վերլուծության արդյունքում հաստատել լավագույն օրերը և ժամերը գովազդի համար,
  • Համագործակցել այլ բաժինների հետ՝ ընկերության հեղինակությունը պահպանելու, հիմնական «խաղացողներին» բացահայտելու և գործողությունները որակյալ համակարգելու նպատակով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան ոլորտում նվազագույնը 2 տարվա փորձ,
  • Կայքերի և սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն,
  • Գերազանց գրավոր ներկայացման, հաղորդակցման և խորհրդատվության հմտություններ,
  • Facebook Business Manager, Instagram for Business գործիքների իմացությունը պարտադիր է,
  • Google Analytics և Google Ads գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առցանց մարքեթինգի հիմնական գիտելիքներ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Անձնային հատկություններ. ստեղծագործական միտք, կրեատիվություն, ուշադրություն մանրուքներին, բազմաֆունկցիոնալություն, վերլուծողական միտք, պատասխանատվություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկ․-ուրբաթ՝ 09:00 – 18:00:

Սիրով կսպասենք Ձեր ռեզյումեին, եթե կարծում եք, որ համապատասխանում եք նշված պահանջներին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում