Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սկսնակ Հաշվապահ

«Ավտոֆան Էյ Սի» ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 20.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը փնտրում է սկսնակ հաշվապահի (հաշվետար), ով ներգրավված կլինի ընկերության հաշվապահական հաշվառման վարման և փաստաթղթավորման գործընթացներում։

Եթե Դուք պատրաստ եք Ձեր մասնագիտական ներդրումն ունենալ մեծածախ և մանրածախ վաճառքների ոլորտում, ինչպես նաև ձգտում եք ունենալ կարիերայի աճ ֆինանսների աշխարհում, ապա բարի գալուստ «ԱՎՏՈՖԱՆ»։

Պարտականություններ

  • Ստացված հաշիվների ձևակերպում ՀԾ-7 Հաշվապահ համակարգում
  • Բանկային գործառնությունների ձևակերպում
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • ՀԾ-7 Հաշվապահ համակարգում հաշվապահական ձևակերպումների իրականացում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • ՀԾ հաշվապահական և ՀԾ Վաճառքների Կառավարում ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային փորձը պարտադիր չէ։

Աշխ․ օրերը երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում