Շուկայի զարգացման պատասխանատու (ք․ Երևան, մարզեր)
ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
27.04.2024
Քաղաք`
Երևան, մարզեր
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» Ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման պատասխանատու՝ Երևան քաղաքում կամ մարզերում վաճառքի թիմը համալրելու համար։ Կազմակերպությունը հոգում է մեքենայի վառելիքի ծախսերը, ինչպես նաև, ֆիքսված աշխատավարձից բացի, կան տոկոսներ և բոնուսներ վաճառքի պլանի կատարումից:
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում և վաճառքի կայուն աճի ապահովում
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
- Պատվերների հավաքագրում
- Շուկայի ուսումնասիրություն
- Ապրանքային տեսքի պահպանման վերահսկում
- Խանութներում ապրանքների տեսակների առկայության, դասավորվածության, տեսանելիության վերահսկում
- Շուկայում Ընկերության արտադրանքի ներկայության ընդլայնում
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն
- Միջանձնային հարաբերությունների և բանակցություններ վարելու հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Անձնական մեքենայի առկայություն
- Պատասխանատվության զգացում, ազնվություն և պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային վեցօրյա գրաֆիկ, ժամերը՝ 09։00-18։00։
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով: