Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու (մերչենդայզեր)

ՍԻՆԵՐԳԻԱ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 13.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 300,000-400,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՍԻՆԵՐԳԻԱ ՍՊ ընկերությանն անհրաժեշտ է շուկայի զարգացման պատասխանատու (մերչենդայզեր)։

Պարտականություններ

  • Ապրանքի պատշաճ դասավորվածության ապահովում վաճառքի կետերում՝ ըստ հաստատված կարգի;
  • Վաճառքի կետերում ապրանքի անհրաժեշտ քանակի մասին տեղեկատվության տրամադրում վաճառքի պատասխանատուին;
  • Շուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար տրամադրում անմիջական ղեկավարին;
  • Վաճառակետ-Հաճախորդների հետ համագործակցության պայմանների բարելավման շուրջ բանակցությունների վարում;
  • Նոր վաճառակետերի ներգրավում;
  • Վաճառքի ծավալների ավելացում;
  • Շուկայի իրավիճակի և հաճախորդների կարիքների վերլուծություն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Բանակցային հմտություններ
  • Վաճառքի հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Թիմային աշխատանք

Հավելյալ նշումներ

Անձնական մեքենայի և վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է։

Աշխատավարձը՝ ամսական 300–400 000 ՀՀ դրամ:

Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին և ցանկանում եք միանալ մեր թիմին, ապա ուղարկեք Ձեր տվյալները նշված էլեկտրոնային հասցեով: Միայն նախնական տվյալների հիման վրա ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում