Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

«Դոռմեն» ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 01.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Դոռմեն» ՍՊԸ մասնագիտացած է սեկցիոնալ, շերտավոր, հակահրդեհային, ավտոտնակների և այլ տարածքների համար նախատեսված դարպասների, տեխնիկական և հակահրդեհային դռների, ինչպես նաև բակային տարածքների ուղեփակոցների (шлагбаум) արտադրության ոլորտում։

«Դոռմեն» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուի։

Աշխատավայր՝ Ք․ Երևան, Արցախի փ․, 63/1

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 9։00-18։00

Պարտականություններ

  • Ուսումնասիրել առկա հաճախորդների բազան և ակտիվորեն ներգրավել պոտենցիալ հաճախորդներ,
  • Համագործակցել և բանակցություններ վարել գործընկերների և հաճախորդների հետ,
  • Ներկայացնել ապրանքատեսականին ու ձևակերպել վաճառք, ապահովել որակյալ սպասարկում,
  • Հանդես գալ առաջարկներով և մասնակցել նոր նախագծերի իրականացմանը՝ նպաստելով շուկայի զարգացմանն ու Ընկերության ճանաչելիության բարձրացմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • 2+ տարվա աշխատանքային փորձ վաճառքում՝ ցանկալի է արտադրական կամ շինարարական ոլորտներում,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Վարորդական իրավունք (B),
  • Գրագետ հաղորդակցման հմտություններ,
  • Բանակցություններ վարելու փորձ և հմտություններ,
  • Սովորելու և զարգանալու ցանկություն:

Մենք ապահովում ենք՝

  • Ուսուցման և զարգացման հնարավորություն,
  • Կարիերայի աճ,
  • Մրցունակ և վաճառքին նպաստող աշխատավարձ,
  • Ծառայողական մեքենա կամ ձեր մեքենայի ծախսի փոխհատուցում:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում