Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման և վաճառքի մենեջեր ( Երևան կամ մարզեր )

ԳԱՎԱ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 08.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու

Նկարագրություն

Գավա Գրուպը մեծացնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի մենեջերների՝ խանութներում, դեղատներում, բժշկական հաստատություններում, ատամնաբուժարաններում և գեղեցկության սրահներում ապրանքները ներկայացնելու համար։

Թեկնածուները դիտարկվում են Երևանում կամ մարզերում աշխատելու համար

Ունենք երեք տարբեր ուղղվածություն խանութներ, բուժ հաստատություններ, դեղատներ

Խանութների դեպքում աշխատանքային փորձը պարտադիր է

Բուժ հաստատությունների կամ դեղատների դեպքում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ներգրավում, վաճառքի ծավալների ավելացում
  • Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում
  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
  • Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապրանքի դասավորվածության ապահովում
  • Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում
  • Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում
  • Հաղորդակցում գնորդների հետ և մատուցում ապրանքանիշերի մասին տեղեկատվություն
  • Տրամադրում ապրանքների ամբողջական տեղեկատվություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցման և միջանձնային գերազանց հմտություններ
  • Առարկությունների և կոնֆլիկտների կառավարման գերազանց կարողություն
  • Սովորելու և արագ ադապտացվելու հմտություններ
  • Գնորդների հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Հայերենի գերազանց իմացություն

Բենեֆիտներ

  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Նվերներ աշխատակիցներին
  • Բոնուսային համակարգ
  • Առկա ապրանքատեսականու համար մինչև 10% զեղչի տրամադրում
  • Առողջ աշխատանքային մթնոլորտ

Հավելյալ նշումներ

Կդիտարկվեն միայն սեփական մեքենա ունեցող թեկնածուները։

Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում