Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռիսկերի վերլուծությունների և կառավարման բաժնի Ավագ մասնագետ

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 19.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Բանկի Ռիսկի ախորժակի ցուցանիշների հաշվարկների ու վերլուծությունների իրականացում, վերահսկողություն
  • Բանկին ներհատուկ ռիսկերի բացահայտման, գնահատման ու կառավարման մոդելների ու այլ գործիքակազմի մշակում, ներդրում, թեսթավորում և վերահսկողություն
  • Բանկի վարկային, շուկայական, կապիտալի համարժեքության և իրացվելիության ռիսկի գնահատման նպատակով հաշվետվությունների պատրաստում, սթրես թեստերի և կանխատեսումների իրականացում
  • IFRS9 արժեզրկման մոդելի համաձայն Բանկի ֆինանսական գործիքների արժեզրկումից կորուստների հաշվարկների իրականացում և վերահսկողություն, մոդելների մշակում և վալիդացիա
  • Բանկի ներքին իրավական ակտերին համաձայն ՕՀՀՀԱ (FATCA) համապատասխանության ապահովման գործառույթի իրականացում
  • Թղթակից և գործընկեր կազմակերպությունների գծով ընդունելի ռիսկի հաշվարկի մեթոդաբանության ու մոդելների մշակում, ներդրում, սահմանաչափերի հաշվարկ և վերահսկողություն
  • Ռիսկերի կառավարմանը վերաբերվող ներքին իրավական ակտերի և հաշվետվության ձևերի մշակման, լրամշակման գործընթացներին մասնակցություն

Պահանջվող որակավորում.

  • 2+ տարվա աշխատանքային փորձ (ռիսկերի/ֆինանսների/ռազմավարության կառավարման ոլորտում)
  • Վիճակագրական ծրագրերի, SQL, Python, տվյալների բազաների հետ աշխատանքի ու ավտոմատացման այլ գործիքակազմի իմացություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Վերլուծական ունակություններ
  • Հետևողականություն
  • Թիմայնություն
  • Սթրեսակայունություն
  • Թիմի առաջնորդման հմտություններ

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև Ապրիլի 19:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում