Պահեստապետի օգնական
Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն, Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
12.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ (ՇԵՆ) աշխատանքի է հրավիրում խելացի, ուշադիր, շուտ կողմնորոշվող անձանց պատրաստի ապրանքի պահեստում պահեստապետի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար:
Պարտականություններ
- Աջակցել պահեստապետին գույքագրել պատրաստի ապրանքները (ներկեր, չոր շաղախներ)
- Կազմակերպել մեքենաների բարձումները համաձայն պատվերների
- Հետևել բանվորների աշխատանքին
- Աջակցել պատրաստի ապրանքի պահեստի թղթաբանական աշխատանքներին
- Պահեստապետի հետ համատեղ ապահովել տարածքի համակարգված և մաքուր պահպանմանը
- Իր պարտականությունների սահմաններում կատարել անմիջական ղեկավարի հանձնարարություները
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Հաշվարկներ վարելու ունակություն
- Անկախ և թիմային միջավայրում աշխատելու կարողություն
- Պատասխանատու
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 1 ամբողջական դրույքով է ՝ 09:00-17:30 մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը՝ 10:00-15:00: Աշխատավարձը ֆիքսված է:
Նշված պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր CV-ն էլեկտրոնային հասցեին, կամ մոտենալ Շիրակ 2/5 հասցեով և տեղում լրացնել ինքնակենսագրական։