Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ

SANTAFE

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ, Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ` 12.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Գալաքսի գրուպի ներքո հանդես եկող Santafe սրճարան-ռեստորանը փնտրում է փորձառու Պահեստապետ

Պարտականություններ

  • Ապրանքների ընդունում, պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում,
  • Պահեստից ապրանքների մուտքագրման և ելքագրման գործընթացների կազմակերպում,
  • Ստացվող ապրանքների ստուգում ըստ որակի, տեսակի և քանակի,
  • Ապրանքանյութական արժեքների ստացման, գրանցման, ուղարկման որակի ստանդարտների պահպանում,
  • Ապրանքների դասավորվածության սահմանում և պահպանում,
  • Պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում,
  • Ապրանքային պատվերների հավաքագրում և տրամադրում գնումների բաժնին,
  • Ապրանքային մնացորդի շարունակաբար հետևողականություն,
  • Ապրանքանյութական արժեքների գույքագրում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը,
  • Ներկայանալ աշխատանքի գրաֆիկով սահմանված ժամին,
  • Հետևել աշխատանքային էթիկայի և ներքին կարգապահական կանոններին,
  • Համագործակցել ընկերության մնացյալ անձնակազմի հետ,
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հրահանգներ,
  • Ցանկացած ուշացման դեպքում տեղյակ պահել անմիջական ղեկավարին,
  • Աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում վերադարձնել Ընկերության կողմից տրամադրված ողջ աշխատանքային միջոցները:

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձի առկայություն,
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արագաշարժություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ճկունություն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում