Պահեստապետ
«Միքս Փեինթս» ՍՊԸ
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
13.06.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Ընկերությունն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում ստեղծագործ, նախաձեռնողական, արագ մտածելու և կողմնորոշվելու ունակություններով փորձառու պահեստապետի, ով կկատարի պահեստապետի գործառույթների ուսումնասիրություն և կառաջարկի ավելի ստեղծագործ մտքեր պահեստի աշխատանքների բարելավման համար:
Պարտականություններ
- Ապրանքների ընդունում, պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում.
- Պահեստից ապրանքների մուտքագրման և ելքագրման գործընթացների կազմակերպում.
- Ապրանքանյութական արժեքների ստացման, գրանցման, ուղարկման որակի ստանդարտների պահպանում.
- Ապրանքների դասավորվածության սահմանում.
- Պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում.
- Պահեստային անհրաժեշտ տարածքների հաշվարկում.
- Ապրանքանյութական արժեքների գույքագրում.
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինության.
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
- Տարիքը՝ 25-45
- MS Excel-ի, 1C-ի իմացությունը պարտադիր է
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Ազնվություն
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
6-օրյա աշխատանքային գրաֆիկ: Աշխատանքային ժամեր՝ 09:00-19:00:
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Շենգավիթ համայնք:
Ընկերությունը հոգում է նաև ընդմիջման հարցը: