Online վաճառքի մասնագետ
NOUT.AM
Նկարագրություն
Ընկերության զարգացման ու աճի համար NOUT.AM-ը փնտրում է փորձառու online վաճառքի մասնագետների, ովքեր պատասխանատու կլինեն հաճախորդներին ապրանքների վերաբերյալ գրագետ խորհրդակցություն մատուցելու և ամուր կապեր հաստատելու համար։
Պարտականություններ
-
Պատասխանել հաճախորդների հեռախոսազանգերին ու նամակներին
-
Հաճախորդին ներկայացնել ընկերության ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կազմակերպությունում գործող չափանիշների
-
Աշխատել online հարթակում տարբեր խմբի հաճախորդների հետ
-
Գեներացնել վաճառք ու հետևել checklist-ի կետերի հերթականությանը
-
Գնորդին փոխանցել ակցիաների, սակագների, ծառայությունների և այլնի մասին տեղեկատվություն
-
Դիտարկել գնորդների բողոքներն և նկատառումները և համապատասխան լուծումներ առաջարկել
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում
-
Աշխատանքային փորձն online հարթակում պարտադիր է (2+ տարի)
-
Հաղորդակցման, բանակցություններ վարելու լավ հմտություններ
-
Կիրթ, ճկուն խոսելաոճ և պահվածք
-
MS Office և/կամ Open Օffice ծրագրերի իմացությունը պարտադիր է
-
Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ունակություն
-
Աշխույժություն և էներգետիկություն՝ մեծ թվով հաճախորդների հետ հաղորդակցվելու և չսպառվելու համար
-
Աշխատասիրություն և նպատակասլացություն
-
Պատասխանատվություն ապրանքների և կատարած աշխատանքի համար
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերն են՝ 11։00-20։00։
Խնդրում ենք հաշվի առնել, որ առանց փորձի դիմորդների թեկնածությունն ավտոմատ կերպով չի դիտարկվի, քանզի տվյալ հաստիքի համար հարկավոր են միայն փորձառու կադրեր։ Շնորհակալություն!