Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներքին վերահսկողության մասնագետ (Անվտանգության բաժնում)

Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Անվտանգություն
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և պարտաճանաչ անձանց Ներքին վերահսկողության մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար: Մասնագետը պատասխանատու է լինելու Ընկերության ներքին վերահսկողության բոլոր գործընթացների կատարման և համակարգման համար՝ համաձայն սահմանված ընթացակարգերի:

Պարտականություններ

  • Իրականացնել արտադրական գործընթացների վերահսկողություն:
  • Վերահսկել ընկերության տարածքից արտահանվող արտադրանքի գործընթացը:
  • Կատարել գույքագրում պատրաստի ապրանքի և հումքի պահեստներում:
  • Իրականացնել ընկերության տրանսպորտի բաժնում վարորդների աշխատանքի, վառելիքի և մեքենաների սարքին վիճակի վերահսկողություն:
  • Իրականացնել ստուգումներ՝ համաձայն ընկերության կողմից որդեգրված ընթացակարգերի:
  • Իրականացնել բաժնի ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքին առնչվող այլ առաջադրանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
  • Զինվորական գրքույկի առկայություն
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում
  • Գույքագրման փորձ
  • Տրանսպորտային միջոցների վերահսկողության փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բանակցային և թիմում աշխատելու հմտություն
  • MS Office-ի իմացություն
  • ՀԾ-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին, կամ դիմում-հայտ լրացնել ընկերության գրասենյակում, հասցեն՝ Շիրակի 2/5:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում