Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մենեջեր

SAS GROUP

Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 19.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

ՍԱՍ ԳՐՈՒՊ-Ը աշխատանքի է հրավիրում Ներմուծման մենեջերի։

Պարտականություններ

  • ՀՀ օրենսդրությամբ պահանջվող պիտակավորման գործընթացի ապահովում` ներառյալ թարգմանությունները
  • Անհրաժեշտ ապրանքների որոնում Ինտերնետում
  • Օտարերկրյա մատակարարների հետ բանակցությունների վարում
  • Բանակցությունների միջոցով գնային առաջարկների ստացում, մշակում, զեղչային սխեմաների կիրառման ապահովում
  • Բեռնափոխադրման արդյունավետ տարբերակների որոնում և բանակցությունների վարում բեռնափոխադրող ընկերությունների հետ
  • Ներմուծվող ապրանքների բեռնափոխադրման կազմակերպում
  • Պահանջագրերի կազմում
  • Ներմուծման համար պահանջվող բոլոր փաստաթղթերի և ինֆորմացիայի ապահովում համապատասխան բաժիններին
  • Անհրաժեշտ փաստաթղթերի և ինֆորմացիայի տրամադրում մատակարար ընկերություններին
  • Ապրանքների մատակարարման պայմանագրային հիմքերի ապահովում
  • Ապրանքների պահպանման պայմանների ուսումնասիրում
  • Անհրաժեշտության դեպքում առաջարկների և բողոքարկումների ներկայացում օտարերկրյա մատակարարին,

Անհրաժեշտ հմտություններ (ոչ պարտադիր)

1․Բարձրագույն կրթություն

2․Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն

3․Համակարգչային բազային գիտելիքներ

4․Գերազանց հաղորդակցման հմտություններ, հստակ և բարեհամբյուր բանավոր խոսք

5․Սթրեսային իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու ունակություն

6. 3-ից 5 տարվա աշխատանքային փորձ

Հավելյալ նշումներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում