Ներմուծման մենեջեր
SanTech - «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊԸ
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
05.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«SanTech» ընկերությունը փնտրում է բանակցել սիրող, կազմակերպված, պրպտող, օտար լեզուներով ազատ հաղորդակցվող ներմուծման մասնագետի։
Պարտականություններ
- Իրականացնել հարցումներ, պատվերների և ժամկետների հաստատումներ արդեն եղած, հաստատված գործընկներների հետ։
- Մասնակցել ներմուծմանը վերաբերող փաստաթղթերի (ինչպիսիք են՝ պայմանագրերը, բեռնագրերը, հաշիվ – ապրանքագրերն/ invoice և ալն) ամբողջականության հավաքագրմանը:
- Իրականացնել իր պատասխանատվության ներքո գտնվող պատվերներին համապատասխան նամակագրություն։
- Կապ հաստատել (էլեկտրոնային կամ հեռախոսազանգով) բեռնափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ:
- Պլանավորել,հետևել և վերասկել բեռնափոխադրման ընթացքը՝ պարբերաբար տեղեկացնելով անմիջական ղեկավարին:
- Իրականացնել իր գործառույթների սահմաններում ղեկավարի այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (օտար լեզուներ, միջազգային հարամբերություններ, լոգիստիկա և այլ մոտ ոլորտներ):
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր:
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office, համացանցից օգտվելու կարողություն։
- Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ
- Մեծ ծավալներով տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
- Հաղորդակցման, ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ:
- Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00