Ներմուծման, կոմերցիոն մենեջեր
IFEP LLC
Ոլորտ`
Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
26.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Պահանջվում է ներմուծման, կոմերցիոն մենեջեր։ Գնումների և միջազգային լոգիստիկայի ոլորտում փորձը ցանկալի է։
Պարտականություններ
- Ապրանքների գնման պատվերների ձևավորում
- Բեռնափոխադրման պլանավորում և կազմակերպում
- Բանակցությունների վարում արտաքին շուկայի հետ
- Արտաքին մատակարարների/գործընկերների/բեռնափոխադրողների հետ արդյունավետ բիզնես հարաբերությունների վարում
- Ներկրման փաստաթղթերի նախագծերի պատրաստում, վարում և իրագործում
- Ակտիվ բիզնես հարաբերությունների վարում ընկերության առկա գործընկեր տրանսպորատային կազմակերպությունների հետ, այլ կազմակերպությունների անընդհատ մոնիթորինգ
- Ձեռք բերվող ապրանքների հաշիվ ապրանքագրերի ստուգում
- Բեռի ապահովագրում՝ մինչ մատակարարի պահեստից դուրս գալը
- Բեռը Հայաստան հասնելուց հետո մաքսային բրոքերների անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում
- Բեռնափոխադրող կազմակերպություններից գնային հարցումների իրականացում, բեռնափոխադրող տեղական և միջազգային ընկերությունների հետ ժամկետների, պայմանների և արժեքների վերաբերյալ բանակցելու նպատակով՝ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի հաստատում
- Բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի (պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, այլն) կազմում, ստուգում, անհրաժեշտության դեպքում ուղղում
- Բեռնափոխադրման գործընթացների վերահսկում և կազմակերպում մինչև պահեստ
- Հաշվետվությունների կազմում
- Իրականացնել իր գործառույթների սահմաններում ղեկավարի այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը լոգիստիկայի և հարակից այլ ոլորտներում ցանկալի է
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է
- Լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր Երկ. - ուրբ. 09:00-18:00
Հեռ. +374 41 011112