Ներգնա Տուր մենեջեր
Ջան Արմենիա Տուրիստական կազմակերպություն
Ոլորտ`
Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
12.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
8 ժամյա գրաֆիկ, Այլ
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ջան Արմենիա տուրիստական կազմակերպությունը փնտրում է ռուսերենի և անգլերենի (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն) իմացությամբ ներգնա տուր մենեջեր՝ շուկայի զարգացման, տուր փաթեթների մշակման, վաճառքի և սպասարկման համար:
Պարտականություններ
- Հաճախորդների ներգրավում, սպասարկում, խորհրդատվություն
- Տուր փաթեթների մշակում և վաճառք
- Հյուրերի ընդունելություն, հյուրընկալության և այլ ծառայությունների կազմակերպում
- Օտարերկրյա պոտենցիալ գործընկերների հետ կապի հաստատում և տուր փաթեթների առաջարկում
- Հարցումների նախնական վերլուծություն և հաշվարկ
- Գործընկերների հետ նամակագրություն և շարունական կապի ապահովում
- Հյուրանոցների ամրագրում
- Հարցումներին և տուր փաթեթներին վերաբերող այլ աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Արաբերենի և անգլերենի իմացություն
- Համակարգչային՝ Microsoft Office ծրագրերի լավ տիրապետում
- Հաղորդակցվելու հմտություն
- 1 տարվա աշխատանքային փորձը կդիտվի առավելություն