Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ մասնագետ

Decora

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 03.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ

Նկարագրություն

«Դեկորա Գրուպ» ընկերության ՄՌԿ թիմն ընդլայնվում է և հրավիրում աշխատանքի հմուտ և սկսնակ ՄՌԿ մասնագետներին:

Աշխատանքի վայրը՝ Արարատյան 88/8 (Չարբախ)

Աշխատանքային շաբաթը՝ 5- օրյա

Պարտականություններ

  • Կադրային փաստաթղթաշրջանառություն (պայմանագրեր, գրանցումներ, կադրային ձևակերպումներ, աշխատաժամանակի հաշվարկ),
  • Կադրային վարչարարության հետ կապված այլ գործառույթներ,
  • ՄՌԿ բաժնի աշխատանքին առնչվող գործառույթներին մասնակցություն և զարգացում որպես ՄՌԿ մասնագետ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության, ՄՌԿ, հաշվապահական կամ այլ հարակից ոլորտներում,
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Կադրային վարչարարության ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Մանրուքներին ուշադրություն,
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սովորելու և ՄՌԿ այլ գործառույթներում զարգանալու ցանկություն,
  • Համակարգչային գիտելիքներ MS Office փաթեթի գերազանց իմացություն, (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման էթիկետի գերազանց իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն և ցանկություն:

Հավելյալ նշումներԲոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) նշված էլ․ հասցեին:

Աշխատավարձը՝ կախված ունեցած փորձից և հմտություններից:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում