Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մենեջեր

Պիատո Գրուպ

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ` 26.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` 12 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ավանում գտնվող Piatto ռեստորանը աշխատանքի է հրավիրվում իգական սեռի փորձառու և որակավորված մենեջերի։

Պարտականություններ

  • Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը,
  • Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
  • Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
  • Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
  • Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
  • Կատարել միջոցառումների ամրագրումներ,ստանալ դրանց հաշիվները
  • Տիրապետել դրամարկղային գործառնություններին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մենեջմենթի,ֆինանսների,կառավարման և հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում առնվազն 3 տարի
  • Ռուսերեն և անգլերեն լեզվի նվազագույն իմացություն,
  • Ներկայանալի տեսք, գրագետ խոսք,
  • Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն,
  • Ժպտերես, բարեհամբյուր:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում