Մարքեթինգի մասնագետ/մերչնդայզեր
«Գրանդ Դիլինգ» ՍՊԸ
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
16.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
«Գրանդ Դիլինգ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ մարքեթինգի մասնագետ/մերչնդայզերի:
Ներկայացվող պահանջներ
- Աշխատանքային փորձ մարքեթինգի/մերչնդայզինգի բնագավառում ցանկալի է
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից բնագավառում
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, 1C
- Վերլուծական մտածողություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
- Նախաձեռնողականություն
- Թիմային աշխատանք, ժամանակի կառավարում
Պարտականություններ
- Համագործակցություն վաճառակետերի հետ
- Իրականացնել և վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ տեսանելիությունը և դասավորվածությունը ըստ հաստատված կարգի
- Հետևել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը
- Վերահսկել դարակաշարերի ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությանը
- Շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկների հետազոտություն
- Վաճառքի ծավալի աճին ուղղված միջոցառումների իրականացում
- Աշխատանքը ոչ գրասենյակային՝ իրականացվում է այցելություն վաճառակետեր
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
- Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
- Անվճար ավտոկայանատեղի
- Մատչելի գներով ճաշարան
- Պարգևատրման համակարգ
- Թիմային միջոցառումներ
- Գումար ամուսնության կապակցությամբ
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
- Վճարովի ամուսնական արձակուրդ
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
- Աշխատանքային արտահագուստ
Դիմելու ընթացակարգ
Կարող եք նաև ներկայանալ ք.Երևան, Հրանտ Վարդանյան փ.4 հասցեով աշխատանքային օրերին ժամը՝ 10:00-17:00՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափի լուսանկար
Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: