Մարքեթինգի մասնագետ
«Գրանդ Սպորտ» մարզահամալիր
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR, Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
12.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
«Գրանդ Սպորտ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ մարքեթինգի մասնագետի:
Ներկայացվող պահանջներ
- Աշխատանքային փորձ մարքեթինգի բնագավառում ցանկալի է
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից բնագավառում
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel
- Վերլուծական մտածողություն
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Կարգապահության, պատասխանատվության զգացում գործի հանդեպ
- Նախաձեռնողականություն
- Թիմային աշխատանք, ժամանակի կառավարում
Պարտականություններ
- Կատարել մարքեթինգային ուսումնասիրություն, վերլուծական աշխատանք, հանդես գալ թիրախային առաջարկներով
- Սպորտային տենդենցներից տեղեկացվածություն և կիրառում գովազդային արշավներում
- Նպաստել նոր հաճախորդների ներգրավմանը
- Շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկների հետազոտություն
- Վաճառքի ծավալի աճին ուղղված միջոցառումների իրականացում
- Հաշվետվությունների կազմում
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
- Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
- Անվճար ավտոկայանատեղի
- Մատչելի գներով ճաշարան
- Պարգևատրման համակարգ
- Թիմային միջոցառումներ
- Գումար ամուսնության կապակցությամբ
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
- Վճարովի ամուսնական արձակուրդ
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
- Աշխատանքային արտահագուստ
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուներին խնդրում ենք դիմել` պարտադիր կցելով ռեզյումե: